Օրենքը մեծամասնությանը կպաշտպանի փոքրամասնությունից
ANALYSIS
Հարկավոր է նախ այլասերում քարոզելու մասին օրենք ընդունել, ապա պայքարել մեծամասնության իրավունքները պաշտպանելու համար, քանի որ ողջ մարդկության մեծամասնությունն իրեն վիրավորված է զգում միասեռականության ցանկացած տեսակի քարոզի ժամանակ:
Եվ սա բնական է, բայց անբնական է, որ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներն են փորձում ողջ հասարակությանը ստիպել, որ իրենց համար տհաճ ու անընդունելի երևույթին սիրով ու մեծահոգաբար վերաբերվեն: Եվ այդ պայքարի ժամանակ նրանք դատի են տալիս բոլոր նրանց, ովքեր հանդգնում են իրենց տեսակետից տարբերվող կամ հակասող այլ կարծիք բարձրաձայնել կամ բացահայտ հայտարարել, որ դեմ են միասեռականությանը:
ԼԳԲՏ համայնքը դրանով փորձում է լռեցնել ում պատահի: Եվ ստացվում է, որ նրանք տարբեր միջոցներով՝ ընդհուպ մինչև դատական, բռնություն են գործադրում բոլոր այն մարդկանց վրա, ովքեր այս կամ այն առիթով արտահայտում են իրենց սեփական կարծիքը կամ դիրքորոշում են հայտնում ԼԳԲՏ համայնքի մասին: Բայց զարմանալի է, որ փոքրամասնությունը չի համարում, որ ավելի շատ իրենք են բռնանում դիմացինի կամքի և ազատ արտահայտվելու իրավունքի վրա:
Անշուտ նրանք այդքան վստահ չէին լինի, եթե իրենց թիկունքին չզգային իրենց եվրոպացի համակիրների շունչը: Եվ մի կողմից մոդայի՞կ երևալու, մյուս կողմից՝ եվրոպական տարատեսակ աջակցությունից օգտվելու համար շատերը փորձեցին համալրել նրանց շարքերը: Բայց ինչքան էլ ձեթն ու ջուրը խառնես, միևնույն է, դրանք երբեք էլ չեն կարող իրար խառնվել ու չեն կարող դառնալ համասեռ զանգված: Նույնը հիմա է: Եվ չնայած մի կողմից ԼԳԲՏ համայնքն ամեն կերպ փորձում է մարդկանց աչքն ու միտքը վարժեցնել այդ երևույթին, բայց դրանից էլ իրեն վիրավորված է զգում հասարակության այն հատվածը, ով ոչ մի կերպ չի կարողանում ընդունել այդօրինակ երևույթը:
Այս ամենի մեջ մի հարց, այնուամենայնիվ, բաց է մնում, թե ընդհանրապես ո՞ւմ է հետաքրքիր, թե դիմացինն ինչ սեռական կողմնորոշում ունի կամ ինչ սեռական վարքագիծ է դրսևորում իր անձնական կյանքում՝ լինի սովորական արժեհամակարգ ունեցող, թե ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ:
Եվ համաձայնեք, որ արդեն իսկ սեփական սեռական հակումները մարդկանց աչքը մտցնելն էթիկայի խախտում է: Այնպես որ իսկապես, ինչպես «Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ նախագահ Արման Բոշյանն է ասում, մեր հասարակության գերակշիռ մասը ոչ թե ուզում է այդ մարդկանց սահմանադրական իրավունքը խախտել, այլ ընդամենն ուզում է, որ մեծամասնության իրավունքը պաշտպանվի ու չոտնահարվի:
Արմինե Գրիգորյան





















































1
Unibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12%
2
Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District
3
UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students fr...
4
Customer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBank
5
Over the clouds with AraratBank's Mastercard World Travel Card