Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Ավստրալիան ժամանակավորապես հեռու կմնա Սիրիայից

INTERNATIONAL NEWS
Երեկ արդեն տեղեկացրել էինք, որ այն բանից հետո, երբ ԱՄՆ հրամանատարության ներքո գործող միջազգային կոալիցիայի ռազմական ինքնաթիռներն անցած կիրակի կործանեցին սիրիական բանակին պատկանող ռազմական ինքնաթիռը, որը Սիրիայի Ռաքքայի հարավում հակաահաբեկչական գործողություն էր իրականացնում, Ռուսաստանը փոխեց Սիրիայի երկնքում կրակ բացելու կարգը և հայտարարեց, որ կոալիցիայի բոլոր թռչող օբյեկտներն այսուհետ որպես ռազմական թիրախ է դիտարկելու: Ընթերցողին տեղեկացրել էինք նաև այն մասին, որ ռուսական կողմը չեղարկել է Թռիչքների ապահովման և միջադեպերի կանխման վերաբերյալ՝ ԱՄՆ–ի հետ կնքած մեմորանդումը, ինչն անհանգստության մեծ առիթ էր դարձել ողջ աշխարհի, միջազգային կառույցների և հատկապես կոալիցիայի անդամ–երկրների համար:
 
Բնական էր, ուրեմն, որ երբ Ավստրալիայի իշխանությունները երեկ հայտարարեցին, թե Ռուսաստանի հայտարարությունից հետո Սիրիայում ժամանակավորապես դադարեցնում են բոլոր տեսակի օդային գործողությունները կոալիցիայի շրջանակներում, փաստը չափազանց մտահոգեց ԱՄՆ–ին թե՛ կոալիցիայի ապագայի, թե՛ Ռուսաստանի հետ հետագա հարաբերությունների տեսանկյունից:
 
Ի վերջո, Ավստրալիան այն դաշնակիցներից էր, որն անմիջապես համաձայնեց 6 կործանիչներով, վառելիքով ապահովող 1 ինքնաթիռով ու 1 ռադիոնավիգացիոն սարքերով զինված ինքնաթիռով մասնակցել կոալիցիայի գործողություններին: Ճիշտ է՝ մեկ տարի առաջ այդ երկիրը չանսաց ԱՄՆ հորդորին՝ ավելացնել իր ռազմական ներկայությունը Սիրիայում, սակայն, նախկին ուժերով շարունակեց հավատարմորեն կատարել իր ստանձնած պարտավորությունները, որոնց չեղարկումն այժմ կարող է վարակիչ լինել նաև մյուսների համար:
 
Նահանգներում, ուրեմն, շտապեցին շտկել իրավիճակը: Այստեղ նորից ու նորից բացատրեցին, թե իրենք ոչ թե սադրել են Ռուսաստանին, այլ ընդամենն օգտվել են Սիրիայում իրենց զորքերի ինքնապաշտպանության իրավունքից: «Բնականաբար, մենք կանենք հնարավորը, որպեսզի պաշտպանենք մեր իրավունքները»,– Սպիտակ տանը կայացած բրիֆինգում հայտարարել է մամլո խոսնակ Շոն Սփայսերը: Ինչ վերաբերում է Պենտագոնին՝ դրա բացատրության մեջ փոփոխություն է նկատվել. այստեղ չնայած շարունակել են պնդել, որ Սիրիայի կառավարական ուժերը ոչ թե ԴԱԻՇ–ի, այլ ԱՄՆ դաշնակիցների ուղղությամբ է ռումբեր նետել, սակայն, միաժամանակ խոստովանել են, որ ռումբերը ոչ թե քրդերի, ինչպես վաղօրոք էր ասվում, այլ զինված ընդդիմության գրոհայինների ուղղությամբ են նետվել: Մյուս կողմից էլ մամուլում արտահոսք է հայտնվել առ այն, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ՌԴ–ի հետ կառուցողական հարաբերությունների ստեղծման նոր ծրագիր է մշակել, որով, իբր, Սպիտակ տունը կփորձի Կրեմլի հետ համաձայնության գալ ոչ միայն Սիրիայի, այլև Փհենյանի, Թեհրանի, միջուկային, կիբերանվտանգության և այլ հարցերի շուրջ: Միաժամանակ, նախատեսվում է Մոսկվային համոզել, որպեսզի զերծ մնալ ԱՄՆ–ի նկատմամբ ագրեսիվ գործողություններից։ Հակառակ դեպքում Վաշինգտոնը խոստանում է համարժեք պատասխան Կրեմլի ագրեսիային։
 
Կհամաձայնի՞ Մոսկվան Վաշինգտոնի առաջարկին՝ դժվար է ասել: Բայց հարկ է նշել, որ ինքնաթիռի կործանումից անմիջապես հետո Սիրիայի հարավում ծանր զինտեխնիկայի 7–րդ բեռնաթափման փաստը հաստատ բանակցություններ սկսելու և լավ արդյունք ակնկալելու ամենաուղիղ ճանապարհը չէ...
 
Գոհար Սիմոնյան
Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris