Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


ՌԴ-ում աշխատող հայ վարորդներն անելանելի վիճակում են. արտոնյալ են միայն բելառուսները. «ՀԺ»

SOCIETY

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«ՌԴ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության» մասին օրենքում եւ «Վարչական պատասխանատվության» օրենսգրքում կատարված փոփոխությունները խնդիրներ են առաջացրել Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների համար:

ՌԴ-ում որպես վարորդ աշխատող Արմեն Մելիքսեթյանը armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ օրենքը ուժի մեջ է մտել 2017 թվականի հունիսի 1-ին, որի հետեւանքով ՀՀ վարորդական իրավունքի վկայական ունենալը բավարար չէ ՌԴ-ում տնտեսական գործունեություն ծավալելու համար: Մեր զրուցակիցն ասաց, որ օրինակ, տաքսի վարելու համար պետք է քաղաքացին անպայման ունենա ռուսական վարորդական իրավունքի վկայական, հակառակ դեպքում տաքսի ծառայությունը մատուցող ընկերությանը տուգանում են 50 հազար ռուբլու չափով: Սակայն նույն քաղաքացին առանց ռուսական վարորդական իրավունքի վկայականի (իր երկրի վարորդական իրավունքի վկայականով) իր ընտանիքի անդամներին կարող է անձնական մեքենայով անարգել տեղափոխել:

«Չնայած ներքին հրահանգ կա, որ ռեյդեր չիրականացվեն, համատարած չանեն դա, բայցեւայնպես մարդկանց եւս տուգանում են»,- ասաց Արմեն Մելիքսեթյանը՝ նշելով, որ օրենքում փոփոխությունները նախատեսված են եղել դեռեւս 2013 թվականին ազգությամբ հայ Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ ողբերգական վթարից հետո: 2013 թվականից հետո ամեն տարի մեկ տարով հետաձգվել է օրենքը ուժի մեջ մտնելու դրույթը, սակայն այս տարի մտել է ուժի մեջ:

Հայ վարորդը նկատում է, որ Բելառուսի քաղաքացիների դեպքում օրենքը վերանայվել է, քանի որ Բելառուսի կառավարության անդամները դիմել են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին, որն էլ Բելառուսի քաղաքացիների մասով օրենքի գործածությունը կասեցրել է:

«Ո՛չ Տիգրան Սարգսյանը, ո՛չ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, ո՛չ  Արա Աբրահամյանը՝ իր Համաշխարհային հայկական կոնգրեսով ոչ մի բան չեն ձեռնարկում»,- հուսահատ ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ կարծում են, որ միայն դիվանագիտական մակարդակով հնարավոր կլինի խնդիրը լուծել:

Արմեն Մելիքսեթյանի խոսքով՝ ՌԴ-ում տաքսի վարելու համար հարկավոր է առնվազն երկու տարվա վարորդական փորձ: Բայց, եթե մարդիկ գնան ավտոդպրոց, քննություն հանձնեն ռուսական վարորդական իրավունքի վկայական ստանալու համար, ապա իրենց ստաժը հաշվարկվելու է վարորդական իրավունքի վկայական ստանալու օրվանից սկսած: Դա նշանակում է, որ մարդիկ երկու տարի չեն կարողանալու տաքսի վարել, ասել է թե`օրվա հացի խնդիր լուծել:

Մինչ 2017 թվականի հունիսի 1-ը ՀՀ քաղաքացիներն իրենց ներպետական վարորդական իրավունքի վկայականով անարգել տնտեսական գործունեություն են ծավալել ՌԴ-ում: 1968 թվականի նոյեմբերի 8-ին Վիեննա քաղաքում ստորագրված «Ճանապարհային երթեւեկության մասին» կոնվենցիայով եւ դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող Հայաստանի Հանրապետության ազգային եւ միջազգային վարորդական վկայականները վավեր են կոնվենցիայի անդամ (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, մասնավորապես՝ ՌԴ-ում) բոլոր երկրներում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League