Ֆիլիպինների նախագահը ներողություն է խնդրել Մարավիի վրա ռազմական հարձակման համար
INTERNATIONAL NEWSՖիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն ներողություն է խնդրել այն ռազմական հարձակման համար, որի հետեւանքով Մարավին ավերվել է։ Սակայն նա նշել է, որ անհրաժեշտ է ոչնչացնել այն զինյալներին, որոնք գրավել են քաղաքը, հայտնում է AFP-ը։
Դուտերտեի խոսքով ամերիկացիների աջակցությամբ օդային հարվածները Մարավիի վրա կշարունակվեն։ Մարավիում դիմակայության պահից սկսած՝ անցել է ավելի քան մեկ ամիս։ Զոհվածների թիվը հասել է 370-ի։
«Ես շատ ցավում եմ, որ դա տեղի է ունենում մեզ հետ։ Ես հույս ունեմ, որ դուք ձեր սրտում ուժ կգտնեք ներել իմ զինվորներին, կառավարությանն ու ինձ»,- ասել է Դուտերտեն, ելույթ ունենալով Մարավիից ոչ հեռու գտնվող տարհանման կենտրոնում։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



