Ռուսական ԶԼՄ-ները հաղորդում են Սոչիում վթարի հետևանքով ՀՀ քաղաքացու զոհվելու մասին. ՀՀ հյուպատոսը ճշտում է տեղեկությունը
INTERNATIONAL NEWSՍոչիում հունիսի 20-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 42-ամյա ՀՀ քաղաքացի է զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ ներքին գործերի նախարարության Կրասնոդարի բաժանմունքի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը: Վթարը տեղի է ունեցել գիշերը ժամը 03:30-ի սահմաններում:
Նախնական տվյալներով՝ «Մերսեդես» ավտոմեքենայի 28-ամյա վարորդը բախվել է «Ռենո» մակնիշի ավտոմեքենային, որի վարորդը Հայաստանի 42-ամյա քաղաքացի է եղել:
Վթարի հետեւանքով զոհվել են «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը, տուժել է «Մերսեդես»-ի ուղևորը: Ոստիկանության աշխատակիցները պարզում են վթարի հանգամանքները:
ՀՀ ԱԳՆ-ից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ Սոչիում ՀՀ հյուպատոսը ճշտում է տեղեկատվությունը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



