Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանին. Սվիտալսկի

INTERNATIONAL NEWS

Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանին, քանի որ տեսնում է քաղաքացիների դրական արձագանքը Հայաստանում անցկացվող ԵՄ գործողություններին: Հունիսի 20-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Ցանկանում եմ առիթից օգտվել եւ շնորհակալություն հայտնել հայ քաղաքացիներին, ովքեր գնահատում են մեր աշխատանքը, շնորհակալ եմ աջակցության համար:  Մենք իսկապես հասկանում ենք, որ շատ մարդիկ կան Հայաստանում, ովքեր  հավատում են, որ ԵՄ-ն լավ գործ է անում: Կարող եմ ասել, որ երբեմն բավականին հուզիչ ուղերձներ ենք ստանում քաղաքացիներից, ովքեր առհասարակ մեզ դիմում էին աջակցություն խնդրելու համար, իսկ այժմ նրանք են աջակցություն դրսեւորում: Սա իմ եւ իմ թիմի համար մեծ խթան է:  Վստահեցնում եմ՝ պատրաստ ենք առավելագույն ջանքերը գործադրել Հայաստանի քաղաքացիների համար, որպեսզի նրանք մեր գործողություններից ավելի շատ օգուտ  ստանան»,«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շեշտեց նա:

Անդրադառնալով Հայաստանում ապրիլի 2-ին անցկացված ընտրությունների արդյունքների վերաբերյալ Եվրոպական խորհրդի կազմակերպած քննարկմանը, որտեղ դեսպանը խոսել էր ընտրակաշառքների բաժանման, ընտրական այլ խախտումների մասին, եւ որից հետո ՀՀ արդարադատության նախարարը հայտարարել էր, որ սա փորձ է խառնվելու Հայաստանի ներքին խնդիրներին, Պյոտր Սվիտալսկին նշեց, որ իր ուղերձը հստակորեն տեղ հասցնելու համար հանրային հայտարարությունների կարիք չունի, իր գնահատականն ու կարծիքը անհայտ չէ  իր զրուցակիցներին եւ պատասխանատուներին:

«Այստեղ չեմ եկել մասնակցելու հանրային քննարկման, դա իմ դերը չէ, բայց, իհարկե, դրական է, երբ արտաքին դիտորդը ներգրավված է  կարեւոր հարցերի վերաբերյալ քննարկումներում: Մենք պետք է դրական տրամադրված լինենք հանրային քննարկումներին եւ բանավեճերին, որոնք ծավալվում են կարեւոր հարցերի շուրջ, սակայն կարեւոր է հետեւել որոշակի տարրական կանոնների. նախքան  ինչ-որ բան արտահայտելը, իմացեք՝  ինչ է ասվել, կրկին նայեք տեսանյութը, լսեք ձայնագրությունը, մտածեք,  հարգեք ձեր խոսակցին»,-ասաց Պյոտր Սվիտալսկին՝ հավելելով, որ հայ պաշտոնյաների հետ շատ լավ աշխատանքային հարաբերություններ ունի:

Ինչ վերաբերում է ընտրություններին, դեսպանը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ Եվրամիությունը մեծապես աջակցել է Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացմանը՝ տրամադրելով ավելի քան  յոթ մլն եվրո, որի միջոցով է նաեւ հնարավոր եղել կազմակերպել ընտրական ողջ գործընթացը: Նա ընդգծեց, որ դա եղել է Հայաստանի կամքով, ոչ հակառակ դրան:

 «Գաղտնիք չէ, որ մեր աջակցությունը ընտրական գործընթացում շատ ավելին էր, քան պարզապես ֆինանսավորումը, տեխնիկական օժանդակությունը: Մենք պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը, բայց եթե կան թերահավատություններ կամ այլ կարծիքներ, որ սա այնքան էլ ցանկալի չէ, մենք մեծապես հարգում ենք Հայաստանի սուվերենությունը: Եթե մեր աջակցությունը ցանկալի չէ, չենք կարող ստիպել, ոչ մի բան ձեր կամքին հակառակ»,-եզրափակեց Եվրամիության պատվիրակության ղեկավարը:  

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris