Yerevan, 22.September.2026,
00
:
00
BREAKING


Ովքեր են «Ազիզյանները» սիթքոմից հայտնի Մարին, Լևոնը և Ազատը. (լուսանկարներ)

LIFE

Ընկերներ շատ ունեմ, բայց դպրոցում շատ չեն: Կան ընկերներ, որոնք մինչև «Ազիզյանները» ընկերներ չէին, բայց հետո դարձան: Այսինքն հայտնիությունը վատ կողմեր էլ ունի էլի :)

Իմ ստացած հոնորարները ծախսում եմ ուսմանս վրա: Ես սովորում եմ վճարովի դպրոցում, բայց կարծում եմ՝ էլ չեմ սովորի, քանի որ այլևս գերազանցիկ չեմ: Ես հասկանում եմ, որ անիմաստ է սովորել վճարովի դպրոցում, եթե գերազացիկ չեմ: 

Ինստագրամում երկրպագուներս իմ անունով էջերն են բացել: Նկարներս չեն տեղադրում դեռ, բայց գրում են, որ շատ լավ եմ խաղում, որին ի պատասխան ասում եմ` մերսի, բայց լինում են որ անհասականալի բաներ են գրում:  

Մենք ընտանիքով միշտ նայում ենք սիթքոմը: Ծնողներիս միշտ հետաքրքիր է, թե ինչպես եմ խաղում: Հաճախ են իմ խաղի մասին կարծիք հայտնում:

Եթե օրինակ «Ազիզյանները» գիշերը լավ չեմ նայել, օրվա ընթացքում մի հատ էլ եմ նայում: Երբ առաջին անգամ նայում ես լրիվ այլ տպավորություն է, իսկ երկրորդ անգամ լրիվ ուրիշ ձև ես հասկանում: Ես սիրում են նաև ֆիլմեր նայել, օրինակ երբ կլանված ինչ-որ ֆիլմ եմ նայում և կանչում են բակ խաղալու՝ չեմ գնում:  

Բակային խաղերից շատ սիրում եմ ֆուտբոլ:  Համակարգչային խաղեր էլ եմ սիրում, բայց երբ ձեռք բերեցի հեռախոսս, հիմա ամեն ինչ հեռախոսով եմ խաղում: 

Նախասիրություններ: Ռելա Մադրիդ ակումբի երկրպագու եմ, սիրում եմ Ռոնալդուին, Մեսիին: Ինձ համար Մեսին ծնված օրվանից տաղանդ է, իսկ Ռոնալդուն իր աշխատասիրության հաշվին է հասել այդ աստիճանի: Ես ֆուտբոլ ավելի շատ եմ նայում, քան խաղում:

Ինձ հաճախ են ճանաչում դրսում, լուսանկարվում հետս: Վերջերս նկարահանվել եմ Շարմի ֆիլմում, կարծում եմ՝ դրանից հետո ինձ ավելի շատ կճանաչեն: Օրինակ,  երբ հայտնի ես, հաճախ չես կարող քեզ ինչ-որ չարություններ թույլ տալ, իսկ ես սիրում եմ երբեմն-երբեմն ջրիկանալ: 

Երբ մեծանամ ուզում եմ ֆիլմեր նկարահանեմ:  Ինձ հետաքրքրում է նաև ռեժիսուրան, հետաքրքիր է դերասանի հետ աշխատանքը: Երբ օրինակ աշխատում ես դերասանի հետ և նա լավ է խաղում, ապա դա ռեժիսորի շնորհիվ է: 

Մարի՝ նույն ինքը Մարի Պետրոսյան

Երբ իմ կերպարի համար հայտարարվել էր քասթինգ, իմ գնալը շատ պահատական ստացվեց: Քասթինգի մասին  վերջին օրն եմ իմացել, միայն գիտեի, որ կերպարիս անունը Մարի է, ինչը ինձ ուրախացրեց: Առաջին փորձից հետո կրկին հրավիրեցին, բայց ես չգիտեի` ինչ նախագիծ է ինձ սպասվում, ում հետ եմ խաղալու: Մի քանի օր անց իմացա, որ խաղալու էի Հայկ Մարությանի հետ, իսկ երբ իմ դասախոսից՝ Աբել Աբելյանից զանգ ստացա, իմացա, որ անցել եմ: Չեմ կարող նկարագրել ուրախությանս չափը:  

Շատ ուրախ եմ, որ իմ խաղընկերները Ստեփանն ու Բորիսն են: Նրանց հետ ծանոթությունը իմ մեջ շատ բան փոխեց, չնայած որ Ստեփանը մեզանից փոքր է, բայց շատ հետաքրքիր մտածելակերպ ունի: Այս կարճ ժամանակահատվածում մենք շատ լավ ընկերներ դարձանք: Միասին ամեն նկարահանումից տարբեր տեղեր ենք գնում՝ պաղպաղակ ուտելու, զբոսնելու: Ի դեպ ասեմ, որ եղել են դեպքեր, երբ  Ստեփանը և Բորիսը միասին գնացել էին ինտերնետ ակումբներ խաղեր խաղալու և ինձ չէին տարել: 

Ես և իմ կերպարը իրար հետ նմանություն ունենք: Թիթիզ, սելֆի անող աղջիկ, ով սիրում է շոփինգի գնալ, բայց ես չէի անի այն, ինչ իրականում ցույց եմ տալիս սիթքոմում: Պետք է ասեմ, որ ես հաճախ եմ իմ կերպարի հետ, միշտ մտածում եմ՝ ինչ կաներ Մարին: Հաճախ եմ մտովի խոսում կերպարիս հետ: 

Երբ, օրինակ դիտում եմ սիթքոմը, մոռանում եմ, որ ես եմ խաղում: Ինձ դուր է գալիս մեր սիթքոմը, երբ անջատում եմ, և նորից եմ նայում, սկսում եմ զայրանալ, քանի որ կան բաներ, որոնք ես կարող էի այլ ձևով անել: Շատ քննադատ եմ և հաճախ զայրանում եմ ինձ վրա: Ինձ շատ հետաքրքիր է սիթքոմի զարգանումները, սիրում եմ նաև հետևել իմ մյուս ընկերների խաղին:

Ես տեսակով հանգիստ և ուրախ մարդ եմ: Սիրում եմ մենակ մնալ, կամ ընկերներիս հետ ժամանակ անցկացնել, ասեմ, որ նաև փոփոխական եմ: Ի դեպ արդեն հոգնել եմ ինձանից, թե որքան փոփոխական կարող եմ լինել: Երբ օրինակ ոգեշնչվում եմ, սկսում եմ պարել: Հիմա պատրաստվում եմ կավագործության և նկարչության գնալ: Երբ հոգնած և հանգիստ եմ, սիրում եմ բնության գրկում լինել:

Սիթքոմում նկարահանելը ինձ օգնեց սելֆիի նոր ծրագրեր բացահայտել :) Իհարկե սա կատակ եմ անում, իսկ եթե ավելի լուրջ, սիթքոմը ինձ ինքնավստահություն է տվել: Մարդ երբ ինչ որ մի բան է անում, միշտ մեջը կասկած կա, արդյո՞ք ճիշտ է անում, թե ոչ: Հիմա ես վստահ եմ, որ ես ճիշտ ուղղով եմ շարժվում:

Անծանոթ մարդիկ իմ հանդեպ ավելի ուշադիր են դարձել: Ավելի շատ սեր են փոխանցում ինձ, դա իհարկե հաճելի է: Հայտնիությունը իմ կյանքում շատ բան չի փոխվել, բայց կարող եմ ասել, որ մի քիչ ազատություն է խլել: Այսքան ժամանակ ինչ նկարահանվում եմ միայն դրական կարծիքներ եմ լսում, թե սիթքոմի, թե իմ կերպարի:

Ազատ՝ նույն ինքը Բորիս Բաղդասարով 

«Ազիզյանները» սիթքոմում ամեն ինչ շատ պատահական եղավ: Ինձ երեկոյան զանգեցին և ասացին, որ նման նախագիծ կա, ուղարկում ենք տեքստը՝ սովորի: Ես անգամ հնարավորություն չունեցա ասել՝ կարող եմ արդյոք գնալ, թե ոչ, քանի որ անջատեցին հեռախոսը: Ես մտածեցի՝ ինչ-որ էպիզոդիկ դեր է, այնինչ՝ գլխավոր դերակատարներից մեկի կերպարն էր վստահված ինձ: Անկեղծ ասած, որ գնում էի անգամ չգիտեի, թե ուր եմ եկել, երբ դուրս եկա ինձ ասացին, որ սա մշտական դեր է: Երկու օրից ինձ զանգահարեցին և ասացին, որ երկրորդ քասթինգ կա: Այս ժամանակ ես ավելի պատրաստված գնացի: 

Դերասանական կազմից մի քանիսի հետ ծանոթացա արդեն նկարահանման ժամանակ: Մենք այնպիսի հարաբերությունների մեջ ենք, որ կարող եմ զանգել Ստեփանին և կանչել սուրճ խմելու: Բավականին հեշտ մտերմացանք իրար հետ և առաջին նկարահանման հրապարակում ծանոթացանք իրար հետ: Քանի որ Ստեփանը լրիվ սկսնակ էր, նրան հետ մի քիչ դժվար սկսեցինք:  Ստեփանը ինձ համար շատ տաղանդավոր երեխա է:

Ռեժիսորը ինձ սկզբից բացատրեց, թե ինչ է ուզում ստանալ ինձանից: Ես հասկացա, որ այն բոլոր կոմպլեքսները, այդ թվում տեսախցիկին գեղեցիկ երևալը, պետք է մի կողմ թողնեմ, քանի որ եթե միայն կենտրոնանամ դրա վրա, լավ չի ստացվի: Ես, անկեղծ ասած, որքան պետք է կարող եմ տգեղ լինել, այսինքն՝ դա ինձ համար երկրորդնական հարց է: Որքան կարողացա ստեղծեցի իմ կերպարը մինչև այն ժամանակ, երբ ռեժսիորն արդեն գոհ էր: Իհարկե ինքս ինձ համար փորձեր անում էի՝ հայացքս էի շտկում, փորձում էի, թե ինչպես պետք է ծիծաղեմ: 

Սիրում եմ տարբեր դերեր խաղալ: Ես դրանով պարզապես ապրում եմ: Երբ ես խաղում եմ, ես ապրում եմ: Ցավոք, դեռ հնարավորություն չունեմ մեծ բեմեր դուրս գալ, քանի որ սկսնակ եմ: Հայաստանում կինոյում նկարահանվելը բավականին բարդ է: Ես հնարավոր է առավոտյան արթնանամ և անկողնուս մեջ խաղամ՝ պատկերացնեմ, որ եղել է երկրաշարժ, իսկ վերմակս մեծ քար է, և ես ապրում եմ այդ իրավիճակում, կամ մի ֆիլմ նայեմ և սկսեմ դերասաններից մեկի կերպարում խաղալ: Ես իմ ազատ ժամանակը շատ տարբեր եմ տնօրինում: Կարող եմ օրինակ, դուրս գալ բակում ֆուտբոլ խաղալ, կամ տանը՝ Playstation, կամ էլ սրճարանում նստեմ և գիրք կարդամ: Իրականում ես շատ երազում եմ  ճանապարհորդելու մասին, ուզում եմ ողջ աշխարհը տեսնել: 

Հայտնիությունից շատ էի վախենում: Ես կարծում եմ՝ շատ հայտնի լինելը փչացնում է մարդուն: Շատերը գալիս են, որ պարզապես հայտնի դառնան՝ կայքերը իրենց նկատեն, ինստագրամում ավելի հետևորդներ ունենան, իսկ դա ինձ պետք չէ: Հաճելի է, որ մարդիկ ինձ նայում են և ժպտում են, հավանում են, թե ինչպես եմ խաղում: Պատասխանում եմ ինձ ուղղված նամակներին. ինքս էլ ուրախ կլինեի, եթե փոքր ժամանակ իմ սիրելի արտիստին գրեի և ինձ պատասխաներ:

Ընկերներ քիչ ունեմ:  Իմ ամենաչսիրած մարդկային բնավորությունը կեղծավորությունն է, ես նման մարդկանցից  հեռու եմ, քանի որ այդ մարդիկ դատարկ են և ոչ մի հետաքրքրություն չունեն: Երբ մարդմ անկեղծ է, շատ ավելի հաճելի է նրա հետ շփվել: Ես ունեմ երկու ընկեր, որոնք իմ մանկության ընկերներ են, բայց ես ամեն մեկին ընկեր չեմ անվանում:

Քանի որ սկսնակ եմ, ֆինանսական առումով պահանջկոտ չեմ: Մարդիկ հիմա ինձ տվել են հնարավորություն առաջ գնալու, ներկայանալու և ոչ մի գումարով չես գնի այդ հնարավորությունը: Ես չեմ կենտրոնանում, քանի որ ես չեմ պատրաստվում դերասանությամբ գումար աշխատել: Իհարկե, հնարավոր է ինձ այնպիսի դեր առաջարկեն, որ այնքան դուրս գա և անվճար նկարահանվեմ:

Շատ կուզեի էմոցիոնալ դեր ունենալ: Հիմա ես Ազատին պարզապես խաղում եմ, բայց կա դեր, որ ապրում ես և ճիշտ ես ներկայանում մարդկանց: Իհարեկ, այնպես չէ, որ ես շատ գոհ եմ իմ խաղացածից: Ես կուզեի շատ ուժեղ դերեր և ես այն մարդն եմ, ում օրինակ եթե ասեն անորեքսիկի դեր խաղա, ես  դիետա կպահեմ  և այնպես կնիհարեմ, որ մաքիմալ լավ ներկայացնեմ դերս: Լավ դերի համար ցանկացած բանի պատրաստ եմ: Հոլիվուդը իմ պիկն է, որին ես պետք է հասնեմ, իհարկե չարժե դեռ չեղած բանի մասին խոսել: Դուրս գալիս է, թե Հոլիվուդում ինչպես են գնահատում դերասանին, ինչի շնորհիվ էլ ֆիլմը որակ է ապահովում:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch Campaign