Դպրոցական անտառպետություն` Կողբում
SOCIETYՄԱԿ–ի Զարգացման ծրագրի–Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդրումը հյուսիս–արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի շրջանակներում Նոյեմբերյանի անտառտնտեսության Կողբ վարչական տարածքում ստեղծվելու է «Մշկավանք» դպրոցական անտառպետություն: Առաջին անգամ Հայաստանում ստեղծվող դպրոցական անտառպետության կառավարումը հանձնվելու է հարակից համայնքի դպրոցների աշակերտներին, ովքեր ոչ միայն կզբաղվեն անտառի կառավարմամբ և պահպանմամբ, որն էկոկրթական բաղադրիչ է ներառում, այլև անտառի պտուղների և մրգերի վաճառքով, ինչից առաջացած հասույթով կլուծեն դպրոցների և սոցիալապես անապահով աշակերտների խնդիրները:
Տավուշի մարզի Նոյեմբերյանի և Իջևանի անտառտնտեսությունների կառավարման պլանների վերանայման ծրագրի համակարգող, կենսաբանական գիտությունների դոկտոր Անդրանիկ Ղուլիջանյանի խոսքով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարածքի կառավարումը հիմնականում իրականացվելու է դպրոցների համապատասխան աշխատակիցների և դպրոցականների կողմից, նախապես չափագրված և սահմանազատված ընդհանուր 338 հա տարածքի համար պատրաստվել է դպրոցական անտառպետության կառավարման պլան համապատասխան տեղեկատվական և քարտեզագրական նյութերով:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
3
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...



