Ցանկություն չունեմ մի տեղ խաղամ, որտեղ ուրիշների անհաջողություններն իմ վրա են գցելու. Յուրա Մովսիսյանը՝ Հայաստանի հավաքականի մասին
SPORTAysor.am-ը գրում է. Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը կայքին փոքրիկ մեկնաբանություն է տվել հավաքականի մասին։
«Ես հիմա ընդհանրապես չեմ կարոտել հավաքականը, մենակ նրան եմ կարոտել, որ իմ ժողովրդին ուրախացնեմ ու էդ ես կարամ անեմ իմ խաղով՝ իմ թիմում՝ Ամերիկայում», կայքի թղթակցի հետ զրույցում ասել է Յուրա Մովսիսյանը։
Շարունակելով հավաքականի թեման՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվողն ասել է, որ ներկա պահին ընդհանրապես ցանկություն չունի խաղալ հավաքականում։
«Ես ներկա պահին ընդհանրապես ցանկություն չունեմ մի տեղ խաղամ, որտեղ ուրիշների անհաջողություններն իմ վրա են գցելու»,- հավելել է Յուրա Մովսիսյանը։
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



