Yerevan, 07.July.2026,
00
:
00
BREAKING


Սերժ Սարգսյանը Սյունիքում այցելել է մի շարք արտադրական, կրթական և առողջապահական հաստատություններ

POLITICS

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն հոկտեմբերի 13-ին աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ: Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը ծանոթացել է Շաքի-Սիսիան-Տոլորս ճանապարհի շինարարության ընթացքին, հանդիպում ունեցել շահառու համայնքների բնակիչների հետ: Վերականգվող ճանապարհը, որի ընդհանուր երկարությունը կազմում է 29.03 կմ, բաղկացած է երկու հատվածից: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 2.5 մլրդ դրամ: Առաջին հատվածի (Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհից մինչև Սիսիան քաղաքի վերջամասը) շինարարական աշխատանքներն սկսվել են 03.06.2015թ.-ին, ավարտը նախատեսված է 27.10.2016թ.-ին: Պատասխանատուների ներկայացմամբ, վերականգնվող 9.94 կմ ճանապարհահատվածից ներկայումս ասֆալտապատվել է շուրջ 7.9 կմ-ը: Երկրորդ հատվածի (Սիսիանի վերջմասից մինչև Դաստակերտ համայնք) շինարարական աշխատանքներն սկսվել են 11.06.2015թ.-ին, ավարտը նախատեսված է 04.12.2016թ.-ին: երկրորդ հատվածում, որի երկարությունը կազմում է 19.094 կմ, նախատեսված է իրականացնել 10.27 կմ ավազակոպճային ծածկ և 8.82 կմ նոր ասֆալտբետոնե ծածկ: Զեկուցվել է, որ ավազակոպճային ծածկի կառուցման աշխատանքներն ավարտված են, իսկ 8.82 կմ ճանապարհահատվածից ասֆալտապատվել է շուրջ 7.8 կմ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանն այնուհետև մեկնել է Գորիս քաղաք, որտեղ «ՔոնթուրԳլոբալ» ընկերության փոխնախագահներ Գարրի Լիվսլիի և Կարլ Շնադտի հետ միասին ներկա է գտնվել «ՔոնթուրԳլոբալ հիդրո կասկադ» ընկերության գրասենյակի բացման արարողությանը, ծանոթացել էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող «Քոնթուր Գլոբալ» միջազգային ընկերության գործունեությանն ու հայաստանյան գրասենյակի ծրագրերին: Նախագահն այցելել է «Քոնթուր Գլոբալ հիդրո կասկադ»-ի մաս կազմող «Տաթև ՀԷԿ», որտեղ նրան ներկայացրել են ՀԷԿ-ի գործունեությունը և կասկադի արդիականացման ծրագիրը:

Սիսիանում և Գորիսում Սերժ Սարգսյանը հադիպում է ունեցել բնակիչների հետ, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի, հիշյալ քաղաքային համայնքների առաջնահերթ խնդիրների շուրջ:

Մարզի Սյունիք համայնքում Հանրապետության Նախագահը ծանոթացել է «Սյունիք Ֆուդ» ՍՊԸ պահածոների գործարանի կառուցման աշխատանքների ընթացքին: Շինարարությունը, որի ընդհանուր արժեքը կազմում է 700.0 մլն դրամ, մեկնարկել է 2014թ.-ի նոյեմբերին, ավարտը նախատեսվում է 2016թ.-ի ապրիլին: Պատասխանատուների հավաստմամբ, շուրջ 5200 քմ հողատարածքի վրա կառուցվում է արտադրամասը, հումքի և պատրաստի արտադրանքի պահեստը, կենցաղային շենքը, չորանոցը, կաթսայատունը, նյութական պահեստը և էլեկտրական ենթակայանը:

Ծրագրի իրականացման ընթացքում ներգրավվել է շուրջ 50 աշխատակից, որոնց միջին ամսական աշխատավարձը կազմում է շուրջ 150,000 դրամ: Պահածոների գործարանը շահագործման հանձնվելուց հետո գործարանում կաշխատի մոտ 200 աշխատակից՝ երկու հերթափոխով, միջին ամսական աշխատավարձը կկազմի շուրջ 90,000 դրամ:

Սերժ Սարգսյանը Սյունիք համայնքից մեկնել է մարզկենտրոն Կապան, որտեղ նախ այցելել է քաղաքի վերակառուցված թիվ 2 ավագ դպրոց: Նախագահն այս կրթական հաստատություն այցելել էր նաև 2013թ., երբ ՀՀ կառավարության 2011թ. որոշմամբ հաստատված «Կրթական օբյեկտների շինարարություն» ծրագրի շրջանակներում դեռևս շինարարական աշխատանքներ էին ընթանում, որի պատճառով դպրոցի ուսումնական գործընթացը կազմակերպվում էր քաղաքի այլ դպրոցներում: Հանրապետության Նախագահը շրջել է վերակառուցումից հետո ուսումնական գործընթացն սկսած ավագ դպրոցում, ծանոթացել ստեղծված պայմաններին, զրուցել տնօրինության և ուսուցիչների հետ: Կապանի թիվ 2 ավագ դպրոցի վերակառուցման ընդհանուր գումարը կազմել է 933.6 մլն դրամ:

Նախագահին ներկայացրել են, որ կրթական համալիրը բաղկացած է ուսումնական և մարզադահլիճային մասնաշենքերից: Կրթօջախը նախատեսված է 450 աշակերտի համար (ներկայումս դպրոց է հաճախում 327 աշակերտ): Ուսումնական մասնաշենքը 3 հարկանի է, ունի նաև նկուղային հարկ: Մարզադահլիճի նախկին մասնաշենքը վերակառուցվել է: Համալիրի ողջ տարածքը ցանկապատված է և բարեկարգված: Տարածքում կառուցվել են մեծ թենիսի դաշտ, հանգստի գոտի, տարածքն ապահովվել է լուսավորությամբ: Տեխնիկական պայմանների համաձայն` կառուցվել են նաև գազամատակարարման, ջրամատակարարման և կոյուղու ներքին ո ւ արտաքին ցանցերը, էլեկտրամատակարարման գծերը: Դպրոցին տրամադրվել է նոր գույք: 2015-2016թթ. ուս. տարում դպրոցում աշխատում է 39 ուսուցիչ՝ միջին ամսական աշխատավարձը` 129,000 դրամ:

Կապանում Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նաև քաղաքի բժշկական արդիականացված կենտրոնի բացման արարողությանը: Նորաբաց կենտրոնի շնորհիվ Սյունիքի մարզի և հատկապես Կապանի տարածաշրջանի բնակչությանն իրենց բնակավայրերին մոտ կմատուցվեն որակյալ, մատչելի և արդիական բժշկական ծառայություններ: Հիվանդանոցը հիմնանորոգվել է, հագեցվել գույքով և սարքավորումներով ՀՀ առողջապահության նախարարության կողմից՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականցվող վարկային ծրագրի շրջանակում: Բուժհաստատությունում շրջայցի ժամանակ Նախագահին նե րկայացրել են իրականացված աշխատանքները, դրանց արդյունքում ստեղծված պայմանները և առաջարկվող բժշկական ծառայությունները: Նշվել է, որ արդիականացման գործընթացի շրջանակում հիվանդանոցն ապահովվել է հեռաբժշկության հնարավորություններով: Ամբողջովին փոխարինվել են երկու մասնաշենքի տանիքների ծածկերը, վերակառուցվել են միջնապատերը, տեղադրվել են բժշկական նոր վերելակներ, փոխարինվել են դռները, ինժեներական բոլոր ներքին ենթակառուցվածքները: Մոնտաժվել են նաև օդափոխության, քույրական ազդականչի, հակահրդեհային ազդարարման համակարգերը, համակարգչային ու հեռախոսակապի ներքին ցանցերը: Մրցութային գործընթացի արդյունքում տնտեսված միջոցների հաշվին տեղադրվել է ջեռուցման և տաք ջրամատակարարման նոր կաթսա, դիզելային գեներատոր, իրականացվել են նաև կենտրոնի արտաքին տարածքի բարեկարգման աշխատանքները, ներառյալ` ասֆալտապատում, արտաքին լուսավորության և եզրաքարերի տեղադրում, տարածքը եզրագծող ցանկապատի վերանորոգում: Երկու մասնաշենքերի միջև կառուցվել է նոր վերգետնյա անցում, վերանորոգվել է էլեկտրական ենթակայանը: Ծրագրի շրջանակում Կապանի բժշկական կենտրոնը հագեցվել է նաև ժամանակակից բժշկական սարքավ որումներով, կահույքով և պարագաներով: Կենտրոնին տրամադրվել են բարձր արտադրողականություն ունեցող բազմաֆունկցիոնալ ռենտգեն համալիր, ուլտրաձայնային հետազոտման եռաչափ սարք, որը կարող է իրականացնել նաև սրտի և անոթների հետազոտություն, տրեդմիլ համակարգ, թոքերի արհեստական օդափոխության սարք, դեֆիբրիլյատոր (սինխրոնիզացիայի հնարավորությամբ), ինչպես նաև ժամանակակից լաբորատոր և այլ սարքեր: Վիրասրահը հագեցվել է արդիական անհրաժեշտ միջոցներով: «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ վարկային ծրագրով «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացվել է 1.4 մլրդ ՀՀ դրամի (շուրջ 3մլն 154 հազար ԱՄՆ դոլար) ներդրում:

Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը մարզկենտրոն Կապանում այցելել է նաև քաղաքի՝ կառուցապատված և բարեկարգված կենտրոնական հրապարակ, որտեղ Նախագահի ներկայությամբ տեղի է ունեցել ժամանակակից սարքավորումներով հագեցված, լուսաձայնային լուծումներով շատրվանների բացման արարողությունը: Սերժ Սարգսյանին ներկայացրել են կատարված աշխատանքները, որոնց ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 570 մլն ՀՀ դրամ. Կապան քաղաքի կենտրոնական հրապարակը, Կապանի քաղաքապետարանի և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ ընկերության միջև 17.05.2013թ.-ին կնքված պայմանագրի համաձայն, 25 տարի ժամկետով բարեկարգման և կառուցապատման նպատակով հանձնվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: Բարեկարգված տարածքների ընդհանուր մակերեսը, ներառյալ ջրային և կանաչապատ տարածքները, կազմում է շուրջ 2600քմ, որը ներառում է շատրվանները, կանաչապատ տարածքները, ժամանցի և զբոսանքի գոտիները:

Ծրագրի շին. աշխատանքները մեկնարկել են 04.06.2014թ.-ին, ավարտվել՝ 28.08.2015թ.-ին: Այդ ընթացքում մշտական զբաղվածություն է ունեցել կապալառու ընկերությունների 65 աշխատակից, որոնց միջին ամսական աշխատավարձը կազմել է շուրջ 260,000 դրամ:

Նորակառույց հրապարակը շրջապատում է գտնվում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին պատկանող Կապանի մշակույթի պալատը, որի հիմնանորոգման աշխատանքները նույնպես ընդգրկված են կոմբինատի առաջիկա ծրագրերում:

Նախագահը Կապանում մասնակցել է նաև քաղաքի օրվան ընդառաջ կազմակերպված տոնակատարություններին: 

 

Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds