Անքնության դեմ կատարյալ «դեղամիջոց»
LIFEՎերջին շրջանում գիտնականները բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել են հետաքրքիր և պարզ միջոց, որը կանանց կօգնի արագ քնել:
Past.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում այդ պարզ միջոցը:
Որպեսզի քունը լինի խորը և առողջ, նրանց խորհուրդ է տրվում ծոծրակին դնել որևէ սառը իր: Կատարյալ միջոց է սառը ջրով լցված սովորական ջերմակը: Այս մեթոդը հնարավորություն կտա հանգիստ քնել, և ոչ մի ձայն ձեզ չի կարող արթնացնել: Այն կարող է քնաբեր հաբերից ավելի արդյունավետ լինել:

Առաջատար մասնագետների կողմից կատարված փորձը բժիշկներին կօգնի հասկանալ անքնության պատճառները: Մեթոդը բացարձակապես անվտանգ է, լրացուցիչ դեղամիջոցի օգտագործում չի պահանջում և տևում է մի քանի րոպե:

Հետազոտության ընթացքում անհանգիստ քնի պատճառներն ուսումնասիրելիս, մասնագետները նկատել են, որ ուղեղում տեղի է ունենում անսովոր նյութափոխանակություն, որը խանգարում է արագ քնել: Փորձի բոլոր մասնակիցները գանգատվում էին, որ անհանգստությունը երկար ժամանակ խանգարում է իրենց քնել: Ամբողջ գիշերվա ընթացքում նրանց քունը մակերեսային և անհանգիստ է: Սակայն սառը թրջոցները բոլոր մասնակիցներին էլ արագ տարան դեպի խորը քնի գիրկը:
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
AraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation
4
IDBank warns about scams disguised as remote work
5
IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational Foundation



