Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Հայ զբոսաշրջիկները դեպի Հուրգադա և Շարմ Էլ Շեյխ կթռչեն ուղիղ չվերթով

SOCIETY

Եգիպտական «Air Cairo» ավիաընկերությունը դեպի «Զվարթնոց» օդանավակայան իրականացրեց առաջին կանոնավոր չվերթը Հուրգադայից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ամբողջ տարվա ընթացքում կանոնավոր չվերթները կիրականացվեն յուրաքանչյուր երեքշաբթի` Հուրգադա-Երևան և հակառակ ուղղությամբ և հինգշաբթի` Շարմ Էլ Շեյխ-Երևան և հակառակ ուղղությամբ: Թռիչքի տևողությունը մոտ երեք ժամ է:

[gallery id= 59179]

Առաջին չվերթով Հայաստան ժամանեցին շուրջ 25 քաղաքացիներ` Կահիրեի հայկական համայնքի քաղաքական և մշակութային ոլորտների բացառիկ դեմքեր՝ Հայ դատի ատենապետներ ու Հայ կաթողիկե համայնքի, ինչպես նաև դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներ և հայտնի լրագրողներ։ Հայաստանում նրանց դիմավորեցին ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանը և հյուպատոսը, Հայկական զարգացման հիմնադրամի տուրիզմի գծով տնօրենը և այլ պաշտոնատար անձինք: 

ՀՀ-ում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթիի խոսքով`ուրախալի օր է և շատ կարևոր քայլ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ընդլայնման համար, որը կլինի ոչ միայն զբոսաշրջության, այլ նաև առևտրային ուղղություններով: Դեսպանի կարծիքով` սա շատ լավ սկիզբ է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը նշելու համար:

«Որքանով տեղյակ եմ, առաջին չվերթի բոլոր տեղերը զբաղեցրած են: Ակնկալում են հազարավոր հայ զբոսաշրջիկների, ինչպես նաև եգիպտացիների հոսք դեպի Հայաստան: Այս առումով ես լավատես եմ: Մենք ամեն անգամ փորձում ենք զարգացնել վիզաների տրամադրման մեխանիզմները: Հայերն այստեղ ոչ մի խնդիր չունեն: Ով հայ է` ես նրան վստահում եմ և տրամադրում եմ վիզա»,-ասաց ՀՀ-ում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպանը:

Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթիի դիտարկմամբ` Հայաստանը հիանալի վայր է, բնությունը գեղատեսիլ է, առողջարանները հարմարավետ են: Նրա կարծիքով՝ այդ ամենը շատ լավ հնարավորություն է եգիպտացիների համար Հայաստան գալ, ինչը կնպաստի նաև տնտեսական և առևտրային կապերի զարգացմանը:

«Anriva tour» տուրիստական գործակալության տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանի խոսքով` Եգիպտոսից դեպի Հայաստան կանոնավոր ավիաչվեթներն իրականություն դարձան իրենց ջանքերի շնորհիվ: «Air Cairo ավիաընկերությունը, բացի Թբիլիսիից, շաբաթական երկու անգամ կանոնավոր չվերթներ կիրականացնի նաև Հայաստան, որը կլինի կապող օղակ հայ համայնքի համար, ինչպես նաև այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրված են զբոսաշրջությամբ: Երկու տարի աշխատել ենք այս ուղղությունը բացելու համար: Այս թռիչքուղին կարևոր է նրանով, որ այլևս հայերը չեն մեկնի Թբիլիսի, այնուհետև Եգիպտոս: Վերջինս համարվում է առաջնային ուղղություններից մեկը: Հայ զբոսաշրջիկին առաջարկում ենք հինգաստղանի հյուրանոցում հանգստանալ, շատ մատչելի գներով: Եգիպտացիների համար առաջարկում ենք քրիստոնեական տուրիզմ»,- ասաց Ստամբուլյանը` հավելելով, որ առաջարկում են 220-230 հազար դրամից սկսած փաթեթներ, որոնց մեջ ներառված են ավիատոմս, դիմավորում, ճանապարհում, հյուրանոց և ապահովագրություն:

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանի խոսքով` Air Cairo ավիաընկերությունը մինչ այժմ հայաստանյան շուկայում իրականացնում էր ոչ կանոնավոր ավիափոխադրումներ, իսկ ներկայումս դրանք կլինեն կանոնավոր: «Համոզված ենք, որ կանոնավոր չվերթներն իրենց դրական ազդեցությունը կունենան տնտեսության և զբոսաշրջության զարգացման վրա: Ինչպես նաև վստահ ենք, որ այս չվերթների հաճախականությունը կգործի ոչ միայն ամառային նավիգացիոն շրջանում, այլ նաև հետագայում ևս: Եգիպտոսում հայ համայնքի բավականին մեծ լինելու շնորհիվ, կարծում ենք, որ ուղղությունը պահանջված կլինի»,- ասաց Հովհաննիսյանը:

Հայկական զարգացման հիմնադրամի տուրիզմի գծով տնօրեն Արա Խզմալյանի կարծիքով` համագործակցությունը նոր սկիզբ է առնելու, քանի որ ամեն նոր բացվող չվերթ իրենց առջև դնում է նոր խնդիրներ ու նպատակներ: «Ուղիղ չվերթն այնպիսի շուկա է բացում և հնարավորություններ ստեղծում, որ մենք պետք է պատրաստ լինենք դրանց պահանջներին: Պետք է իրականացնենք տարբեր միջոցառումներ, որոնք նպաստելու են մեր երկրի ճանաչողության բարձրացմանը, մեր այցելուների հոսքին և ծանոթացնելու են զբոսաշրջության գրավչությանը: Կարծում եմ այդ ներուժն ունենք»,- ասաց Խզմալյանը` կարծիք հայտնելով, որ եգիպտացիների համար Հայաստանը կարող է գրավիչ լինել, քանի որ փորձը, դիտարկումներն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրանք, ովքեր գալիս են Հայաստան վերադառնալու ցանկությամբ են ետ մեկնում: Խզմալյանի դիտարկմամբ` Հայաստանն անվտանգ պետություն է, մեր երկիրը քրեականացված չէ, մարդիկ կարող են հանգիստ զբոսնել ցանկացած ժամի, ցանկացած վայրում: «Մեր ազգային հանդուրժողականությունը և նկարագիրը, ստեղծված անվտանգ իրավիճակը շատ լուրջ ներուժ են մարդկանց գրավելու համար»,- հավելեց նա:

Առաջին չվերթի ուղևորներից Եգիպտոսի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Արմեն Մազլումյանը ոգևորված և տպավորված էր առաջին կանոնավոր չվերթից: «Շատ լավ թռիչք էր, շատ հանգիստ էր: Մոտ երեք ժամ էր տևում»,- ասաց նա:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League