Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Սահմանամերձ Չորաթանի երեխաները հայկական մշակույթը ներկայացրել են Իտալիայում

SOCIETY

Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղում գրեթե երկու տասնամյակ գործող «Մխիթար» երիտասարդական կենտրոնի սաները հայկական մշակույթը ներկայացրել են Իտալիայի մի քանի համայնքներում:                                                                                                                       

«Մխիթար» երիտասարդական կենտրոնի տնօրեն Էդգար Քալանթարյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանի հետ մշակութային համագործակցության գաղափարը ծնվել է Իտալիայի Սկանդիչի համայնքից մի խումբ իտալացիների Հայաստան կատարած այցից հետո: Վերջիններս այնքան էին տպավորվել հայկական մշակույթով, որ որոշեցին այդ գաղափարը վերածել լուրջ համագործակցության: Ծանոթանալով սահմանամերձ Չորաթան համայնքում Մխիթարյան միաբանության կողմից ծավալվող մշակութային գործունեությանը՝ վերջիններս ստեղծեցին «Լա Մելագրանա» կազմակերպությունը՝ ընկերության հիման վրա ծնված հարաբերությունները խորացնելու նպատակով: Այսպիսով, երկու համայնքների միջև կապի ստեղծումը փոխադրվեց ինստիտուցիոնալ մակարդակի՝ ավելի ամուր կապ հաստատելով Չորաթանի և Սկանդիչիի երեխաների միջև:

 «2013 թվականից ի վեր կազմակերպում ենք փոխադարձ այցելություններ, որոնք ապահովում են երկու համայնքների երեխաների միջև միջմշակութային շփումներն ու ճանաչողությունը: Վերջին այցելությունը 2017 թվականի հունիսի առաջին կեսին էր, երբ կենտրոնի մի քանի շնորհալի սաներ այցելեցին Իտալիա՝ մասնակցելու «Լա Մելագրանա» կազմակերպության կողմից կազմակերպած միջոցառումներին: Այցի առաջին օրն այցելեցինք Ֆլորենցիայի Սուրբ Մինաս եկեղեցի (3 –րդ դար)»,-նշեց Էդգար Քալանթարյանը:

Այցելության գրաֆիկը բավական հագեցած էր. հայկական մի շարք մշակութային միջոցառումներ տեղի ունեցան իտալական մի քանի համայնքներում ևս՝ Ֆլորենցիայում, Ռոմոլայում, Ֆաենցայում:  «Մխիթար» երիտասարդական կենտրոնի սաները հայկական տարազներով ներկայացրեցին հայկական պարեր:

 Հատկանշական է հատկապես Սկանդիչի քաղաքապետարանում կայացած «Հայկական էմոցիաներ» խորագրով միջոցառումը, որտեղ քաղաքապետ Սանդրո Ֆալանին նույնպես կարևորեց համագործակցությունը՝ հաստատելով այն շարունակելու պատրաստակամությունը:

 «Միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկա նաև ես, որտեղ հիմնավոր կերպով ներկայացրի հայ-իտալական դարավոր հարաբերությունների մասին փաստեր, անդրադարձա հայ մշակույթին և հայ ժողովրդի պատմությանը և այլն: Հայ-իտալական հարաբերությունների խորացման գործում իր ներդրումն ունեցող, մասնագիտությամբ բժիշկ՝ Ռոմեո Զոլին, Չորաթանի հետ համագործակցությունը բնութագրեց հետևյալ բառերով` ընկերությունը չի պատասխանում «ինչու» հարցին, սակայն տալիս է պտուղներ, որոնցով սնվում է մարդկությունը՝ դարձնելով աշխարհը ավելի   լավը… Չորաթանի հետ մեր համագործակցությունը բխում է նախ և առաջ սրտից, ո՛չ գլխից»,-ասաց Էդգար Քալանթարյանը:

 Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև հայկական երաժշտության, քանդակագործության, պոեզիայի գլուխգործոցներ՝ Ֆլորենցիայում ազգությամբ հայ անվանի արվեստագետների և գրողի ներկայացմամբ (Արթուր Ալեքսանյան, Վիգեն Ավետիս, Ագնեսա Գյուրջյան): Այդ օրերին, իտալական Սկանդիչի համայնքն ապրում էր հայկական շնչով և մշակույթով:

 «Կենտրոնի սաների հիշողության մեջ դեռ շատ երկար տարիներ վառ կմնա հանդիպումը Մխիթարյան հայրերի հետ Սուրբ Ղազար կղզում: Վերջիններիս ջերմ և հայրական վերաբերմունքն անկրկնելի հետք է թողել բոլորիս հոգիներում և սրտերում: Մայր Հայրենիքից հազարավոր մղոններ հեռավորությամբ գտնվող Մխիթարյան Միաբանություն այցելելն իսկ ներշնչման աղբյուր էր. իր դարավոր պատմությամբ, հազարավոր ձեռագրերով, գրադարանով, թանգարանով, ինչպես նաև այնտեղ առկա հայկական իրականությամբ»,-նշեց Էդգար Քալանթարյանը: 

Նա նկատեց, որ նման այցելությունները մեծ նշանակություն ունեն սահմանամերձ համայնքում ապրող երեխաների համար: Շատերը Հայաստանից երբևէ դուրս չեն եկել, ոմանք նույնիսկ դեռ Երևանում չեն եղել: Այս այցելությունների ընթացքում երեխաները ոչ միայն ծանոթանում են նոր մշակութային արժեքներին, այլև շփվում իրենց այլազգի հասակակիցների հետ, նոր կապեր հաստատում: Շարունակական այս համագործակցության արդյունքում ակնկալվում է, որ «Մխիթար» երիտասարդական կենտրոնում կստեղծվի օտար լեզուների ուսուցման կենտրոն,  որտեղ Չորաթան համայնքի երեխաները հնարավորություն կունենան, մնացած մասնագիտությունների կողքին, անվճար ուսումնասիրելու և խորացնելու իրենց գիտելիքները՝ հաղթահարելով կղզիացման բարդույթը»,- ավելացրեց Էդգար Քալանթարյանը:

Սահմանամերձ Չորաթանի «Մխիթար» ԵԿ-ն կրթամշակութային հաստատություն է, որն արդեն գրեթե երկու տասնամյակ անվճար հիմունքներով կազմակերպում է տարբեր կրթական, մշակութային, մարմնամարզական պարապմունքներ՝ դրանով իսկ լուծելով նաև սոցիալական խնդիրներ: Հիմնական նպատակն է զարգացնել Հայաստանում երեխաների, պատանիների կրթական, մշակութային, մասնագիտական ունակությունները՝ նպաստելով աշխատատեղերի ստեղծմանը, արտագաղթի տեմպերի նվազեցմանը, երիտասարդ սերնդին նոր մասնագիտություններ և հմտություններ փոխանցելը` կապելով նրանց մայր հայրենիքին: Կենտրոնում սաներն ամենօրյա դասընթացների ու պարապմունքների միջոցով սովորում են հելունագործություն, գոբելեն, ասեղնագործություն, գեղանկարչություն, գորգագործություն, ասմունք, ինչպես նաև մարզում միտքն ու մարմինը՝ շախմատի, պարի, մարմնամարզության միջոցով:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League