Yerevan, 26.September.2026,
00
:
00
BREAKING


Սիրիայում բոլորն են շտապում, բայց նաև՝ սխալվում

INTERNATIONAL NEWS
Սիրիական պատերազմն, ըստ ամենայնի, մոտենում է իր ավարտին, և տարածաշրջանում շահագրգիռ բոլոր ուժերը փաստացի շտապում են այն հնարավորինս իրենց օգտին հանգուցալուծել: Անցած շաբաթ, օրինակ, Սիրիայի հարավում ծանր զինտեխնիկա տեղակայելուց հետո, ամերիկյան օդուժն առաջին անգամ Ռաքքայի հարավում գտնվող Ջադին քաղաքի մերձակայքում սիրիական բանակի Су–22 ինքնաթիռը թիրախավորեց, և մինչև այս պահն էլ կործանված ինքնաթիռի օդաչուի դին չի գտնվում: Ընդ որում, Պենտագոնից ստացված հաղորդագրության համաձայն, հարվածը համաձայնեցվել է կոալիցիոն ուժերի հետ՝ այդ մասին տեղեկացնելով նաև ռուսական հրամանատարությանը: Ինչ վերաբերում է սիրիական կողմին՝ նրանից էլ պահանջել են չթիրախավորել դաշնակից քրդերին:
 
Սիրիական բանակը, ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ, հերքել է իր կողմից քրդերի թիրախավորումը՝ նշելով, թե իրենց իսկ երկրում ընդամենն օրինական գործողություններ են իրականացվել Ռաքքայից փախչող ԴԱԻՇ գրոհայինների նկատմամբ, իսկ, այսպես կոչված, Կոալիցիան սեփական կասկածելի նպատակներն է հետապնդել՝ «կոորդինացնելով դրանք ջիհադիստների հետ և ռեալիզացնելով սիոնիստական ռեժիմի հետ կազմած իր պլանները»: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ շաբաթ օրը դատապարտելով կատարվածը՝ խնդիրը շատ ավելի լայն հարթության մեջ է դիտարկել, անդրադառնալով Հորդանանի ու Իրաքի սահմանին գտնվող Աթ–Թանֆում կամ Ալ–Թանեֆում տեղակայված ամերիկյան ծանր զինտեխնիկայի փաստին: «Փորձագետների կարծիքով՝ Սիրիայում ամերիկյան զինտեխնիկայի տեղակայումը ԴԱԻՇ–ի դեմ պայքարելու նպատակ չի հետապնդում, ինչը նշանակում է, որ ԱՄՆ–ն սոսկ իր ռազմական ներկայությունն է ձգտում ամրապնդել Սիրիայում…այդ ճանապարհով կանխելով նաև շիական մահիկի ստեղծումը...եթե սա ճշմարտություն է՝ ցավալի է, որ ահաբեկչության դեմ պայքարի միասնական ճակատի ստեղծումն այժմ իր տեղը զիջելու է իսլամական երկրների տարաձայնությունները չարաշահելու և աշխարհաքաղաքական շարժերի փորձին»:
 
Այստեղ նախապես և, ըստ ամենայնի, արդարացիորեն հայտարարելով Թեհրանի վերջին ահաբեկչություններում սաուդական ձեռագրի վերաբերյալ, որոշել են խաղալ հայտարարված կանոններով և Սիրիայում հրապարակայնորեն պատժել ԴԱԻՇ–ին: Իրանի ռադիո–հեռուստատեսության լրատվական գործակալությունն ու Փարսը երեկ հաղորդեցին, որ հետևելով Թեհրանում իրականացված ահաբեկչական վերջին ոճրագործության անմեղ արյունն անպատասխան չթողնելու իր խոստմանը՝ Իսլամական հեղափոխության պահակազորը որոշել է պատժել Սիրիայի թաքֆիրական ահաբեկիչներին և երկիր–երկիր միջին հեռահարության մի քանի հրթիռներով հարվածել Սիրիայի արևելյան Դեյր–էլ–Զորում գտնվող նրանց հրամանատարական կենտրոնին, համախմբման վայրերին ու մահապարտական ավտոմեքենաների արտադրության կենտրոնին: Հաղորդագրության մեջ նաև ասված էր, թե Իրանի դեմ ուղղված քայլերը կրկնվելու դեպքում իսլամական հեղափոխության պահակազորի հեղափոխական զայրույթն ու վրեժի բոցերը կայրեն դրանց հեղինակներին, ոչ թե կբավարարվեն արդեն հասցվածով: Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի ավիատիեզերային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն էլ երեկ ասուլիսում հայտարարեց, թե՝ «թող ահաբեկիչներն իմանան, որ Թեհրանը Փարիզ ու Լոնդոն չէ... և նրանց միջազգային հովանավորներն էլ թող լավ ընկալեն այս գործողության զգուշացնող ուղերձը»:
 
Բնականաբար, փաստը անակնկալի բերեց Կոալիցիային: Իսկ երբ երեկ հայտարարվեց, որ Սիրիայի սահմանին Իրաքն էլ ի՛ր հերթին է ապտակել ահաբեկչներին՝ ամբողջովին ազատագրելով Հորդանանի և Սիրիայի հետ սահմանագիծն ու ամերիկյան ռազմաբազային մոտ գտնվող Ալ–Վալիդ անցուղին, զարմանալու հերթը բոլորինս էր, որովհետև, պարզվեց, Իրաքի բանակն ամերիկա–հորդանանյան պլաններին խանգարող այդ լայնածավալ օպերացիան իրականացրել էր նաև կոալիցիոն կործանիչներն օգտագործելով...
 
Սիրիական բանակին հրամանատարությունը, սակայն, երեկ ռուսական Իզվեստիայի էջերում անուղղակիորեն բացահայտեց հանելուկի պատասխանը: Ըստ այդմ՝ ԱՄՆ–ն այլևս հնարավորություն չի ունեցել վերահսկել սահմանը միաժամանակ երեք ճակատով և կոորդինացնել բոլոր դաշնակիցներին, դրանց թվում՝ Սիրիայի ազատ բանակին և այլոց, հետևաբար՝ ստիպված է եղել հաշտվել իրականության հետ: Նույն աղբյուրի համաձայն՝ այժմ նույնիսկ Աթ–Թանֆի ամերիկյան բազան է անպետք համարվում, այդ պատճառով էլ ոչ թե երկրորդ, այլ նոր՝ Ազ–Զաքֆի բազան է հիմնվում, որպեզի մի վերջին ճիգով, սիրիական զինված ընդդիմության հետ միասին, արգելափակվի Պալմիրա–Դեյր էզ–Զոր ավտոճանապարհը...
 
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead