Yerevan, 25.September.2026,
00
:
00
BREAKING


Անհասկանալի՛, անհասկանալի՛ Հայկական կուսակցությունների արցախյան ֆորումը

POLITICS
Օրերս Ստեփանակերտում տեղի ունեցավ Հայկական կուսակցությունների երրորդ համաժողովը, որը կազմակերպվել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և Արցախի ԱԺ նախագահ Արմեն Ղուլյանի նախաձեռնությամբ:
 
Կարծում ենք վաղուց ժամանակն է, որ հայկական քաղաքական մտքի ներկայացուցիչները մեկտեղվեն ու իրենց տեսակետները հայտնեն մեր երկրի առջև կանգնած խնդիրների վերաբերյալ: Ի վերջո այսօր ժամանակները ոչ ստանդարտ են: Աշխարհաքաղաքական իրողություններն անկանխատեսելի են առավել քան երբևէ վերջին տասնամյակների ընթացքում: Ուստի լուծումներն էլ, կարելի է ասել, որ դուրս են մեկ կուսակցության հնարավորությունների շրջանակներից:
 
Ինչ որ առումով անհրաժեշտ է համախմբել ազգի ներուժը, տվյալ պարագայում` համադրել քաղաքական կուսակցությունների ասելիքը ու նոր հասկանալ, թե ինչպե՞ս կարելի է լուծել այն խնդիրները, որոնք այսօր ծառացած են կամ որոնք վաղն են հայտնվելու մեր երկրի առջև:
 
Բայց բանն այն է, որ շատ քիչ տեղեկություն հասանելի եղավ հանրությանը, թե, այնուամենայնիվ, ո՞ր կուսակցություններն են մասնակցել համաժողովին, որոնք չեն մասնակցել: Որո՞նք են հրավիրված եղել, և որոնք` ոչ: Եվ ի՞նչ սկզբունք է ընկած եղել մասնակիցների ընտրության հարցում:
Բանն այն է, որ անգամ վերջում հասկանալի չեղավ, թե ի՞նչ հայտարարի են եկել մեր կուսակցությունները, ի՞նչ հանրագումար են ապահովել նրանց ընդհանուր քննարկումները:
 
Ընդամենը տեղեկացվեց, որ ֆորումն ընդունել է բանաձև: Բայց թե այդ բանաձևը ի՞նչ դրույթներ է պարունակում, ի՞նչ ասելիք ունի ըստ էության, անհայտ մնաց:
Գուցե կոնֆիդենցիա՞լ քննարկումներ են եղել` քիչ է մնում մտածես:
Հարցն այն է, որ ցանկացանք մասնակիցներից մի բան իմանալ: Նրանց կարծիքը պարզել հավաքի վերաբերյալ: Նրանում եղած բովանդակային քննարկումներից տեղեկանալ: Կամ ընդհանրապես նրանց տպավորությունից պատկերացում կազմել ֆորումի կազմակերպման անհրաժեշտության և աշխատանքի արդյունավետության մասին:
Ում զանգեցինք, որոնց տեսել էինք հեռուստատեսային ռեպորտաժի մեջ, բոլորն անհասանելի էին: Կամ էլ զանգը երկար գնում էր, բայց վերցնող չէր լինում: Կամ էլ վերցնում էին ու, ներողություն խնդրելով, հրաժարվում էին խոսել: Կամ էլ չխոսելու համար պատճառաբանում էին ինչ–որ բան:
 
Այս ամենն առավել քան անհասկանալի է: Ի վերջո կուսակցությունների կենսունակության հիմնական երաշխիքը հրապարակայնությունն է: Նրանց գործունեությունն իսկ հրապարակայնության մեջ է: Եթե հավաքվել են, խոսել են, դիսկուրսի մեջ են մտել միմյանց հետ, իրենց քաղաքական տեսակետն են արտահայտել կամ, ի վերջո, եթե գտել են իրենց քաղաքական տեսակետն արտահայտելու հարթակ, ապա ինչո՞ւ այդ մասին չպետք է բարձրաձայնեն:
 
Այստեղ մնում է մի երկու բան ենթադրել: Կամ ոչ մի ռացիոնալ խոսակցություն տեղի չի ունեցել: Պարզապես ասելիք` նո՛ր ասելիք չի հնչել այդ ֆորումի ընթացքում: Այնպիսի ասելիք, որին հասարակությունը մինչ այդ տեղյակ չլիներ:
Թե չէ, ի՞նչ մեղքս թաքցնեմ, տպավորություն է ստեղծվում, որ այս լավ եղանակին, ոչ շատ ցուրտ է, ոչ էլ` շատ շոգ, մարդիկ գնացել են արցախյան հրաշալի բնությունը վայելելու ու զմայլվելու: Հետն էլ հավաքվել, մի քիչ խոսել են ազգի դարդ ու ցավից, լավից–վատից, պատմականից– արդիականից ու` այսպես…
 
Լավ կլիներ, որ մի քիչ լրջություն լիներ այս ամենի մեջ:
 
Հ. Գ. Երեկ օրվա վերջում արդեն հրապարակվեց համաժողովի եզրափակիչ բանաձևը: Եվ նրանից նոր միայն տեղեկացանք, թե հայկական ո՞ր կուսակցություններն էին համաժողովի մասնակից կուսակցություններն ի վերջո: Իսկ բովանդակության մեջ նոր բան չփնտրեք. հանրահայտ ճշմարտությունների մեջ է տեղավորվում ասելիքը: Մոտավորապես այսպես` արևը դուրս է գալիս արևմուտքից, հանգչում է արևմուտքում:
 
 
Գոհար Սարդարյան
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game