Տոկիոյի օդանավակայանում հարյուրավոր երկրպագուներ «հարձակվել» են Ջոնի Դեպի վրա
LIFEՆա Հոլիվուդյան բոլոր ժամանակների հանճարեղ դերասաններից մեկն է։ Նրա անունը Ջոնի է, ազգանունը՝ Դեպ։

54-ամյա դերասնաը Տոկիո է ժամանել, որտեղ նրան ոչ թե ջերմ, այլ թեժ ընդունելություն էր սպասվում։ Հարյուրավոր երկրպագուներ սիրելի դերասանին ողջունելու համար օդանավակայան էին ժամանել։

Ի պատիվ Ջոնիի պետք է ասել, որ աստղային հիվանդությունը շրջանցել է նրան, քանի որ նա հեշտությամբ համաձայնեց երկրպագուների հետ խմբակային լուսանկարվել։

Լուսանկարն արդեն հասցրել են էպիկական կոչել։

Լուսանկարում Դեպը Տոկիոյի օդանավակայանում է՝ երկրպագուների հետ։


Նշենք, որ հուլիսի 1-ից Ճապոնիայի կինոթատրոններում կցուցադրվի «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի հինգերորդ մասը, որտեղ, ինչպես գիտեք, Դեպը հիասքանչ կերպով մարմնավորել է կապիտան Ջեքին։ Դերասանը Ճապոնիա է ժամանել հենց այդ պատճառով։



