Ագրեսիայի դիմաց վճարվող գինը պետք է է՛լ ավելի աճի. Պորոշենկոն՝ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների մասին
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ողջունել է Եվրոպական միության կողմից Ղրիմի հետ կապված Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթի ժամկետի երկարաձգումը և հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է շատ ավելի թանկ վճարի իր ագրեսիայի համար:
Ինչպես փոխանցում է ուկրաինական segodnya.ua կայքը, այդ մասին Պորոշենկոն գրառում է կատարել ֆեյսբուքի իր պաշտոնական էջում:
«Ագրեսիայի դիմաց վճարվող գինը պետք է է՛լ ավելի աճի», - ասել է Ուկրաինայի նախագահը:
Ավելի վաղ Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկին, խոսելով ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ժամկետների երկարաձգման մասին, ասել է. «Մինսկի համաձայնությունները չեն իրագործվում, այդ պատճառով Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների մեծ մասը վճռականորեն հանդես է եկել պատժամիջոցների կիրառումը շարունակելու անհրաժեշտության օգտին»:
Հիշեցնենք, որ արևմտյան երկրները պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայում իրավիճակի հետ կապված։



