Զովաբերում անասնագոմի տանիք է այրվել
SOCIETYՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 19-ին, ժամը 11:14-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի 1-ին փողոցում այրվում է անասնագոմի տանիք. ներսում կենդանիներ կան:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զովաբեր գյուղի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկին հարակից անասնագոմում. ներսում կենդանի չկա:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։39-ին, մարվել՝ 13։16-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարերը՝ 140 քմ և վնասվել ասբոշիֆերը։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



