Ինչպե՞ս հանգստանալ շքեղ հյուրանոցում ու չսնանկանալ
PHOTO
Նրանց համար, ովքեր որոշել են հանգստանալ ամռանը, Past.am-ի փոխանցմամբ Gazeta.ru-ն պարզել է, թե ինչպես հանգստանալ 5 աստղանի հյուրանոցում այն գնով, որը ձեզ կզարմացնի:
Եթե որոշել եք խնայել հանգստի վրա, դա չի նշանակում, թե պետք է հրաժարվեք ամենաանհրաժեշտից: Շուրջօրյա սպասարկում հյուրանոցի համարում, օրական երկու անգամ սենյակի մաքրում, սպա, պանիրների հարուստ տեսականի նախաճաշին, դեպի լողավազան տեսարան, ոչ թե շքեղություն է, այլ անհրաժեշտություն:
Առաջարկում ենք տեսնել, թե որտեղ պետք է որոնել լավագույն գինը, զեղչերն ու ակցիաները, որոնք թույլ կտան ավելի քիչ ծախսել հանգստի վրա, քան մտածում էիք:
1. Համեմատեք գները ամրագրման կայքերում, ամրագրեք ու ստացեք հղումներ
Հնարավոր է, որ ուշադրություն չեք դարձրել այն բանին, որ ամրագրման ամեն կայքում կա «Հատուկ առաջարկություն» կոճակը, որը հարկավոր է սեղմել ու գրանցվել՝ զեղչերի ու ակցիաների մասին էլփոստով տեղեկություններ ստանալու համար:
Կարելի է գրանցվել նաև Booking.Com կայքում:
2. Որոնել հատուկ մասնագիտացած անգլիալեզու կայքերում
Նրանց համար, ովքեր գիտեն անգլերեն, այցելեք Last Minute Travel ու Quikbook կայքերը: Առաջինը թույլ է տալիս որոնել հյուրանոցների, տուրերի, ավիատոմսերի զեղչեր, մյուսը մասնագիտացած է բուտիկ-հյուրանոցների, սպա-հյուրանոցների վրա, որոնցում ապրելն իսկապես հաճելի է:
3. Ընտրել առաջարկության փաթեթ
Առաջարկվող փաթեթները արժե ընտրել ամռանը ու հանգստավայրում:
4. Ընդգրկվել լոյալության ծրագրում
Լոյալության ծրագրեր ունի գրեթե ամեն մի շքեղ հյուրանոց: Դա թույլ է տալիս հյուրերին՝ վերադառնալ նույն վայրը, որտեղ նրան կսպասի որակյալ սպասարկում, բոնուսներ:
5. Ամրագրում հյուրանոցի կայքում
6. Հետևել մեծ զեղչերին
Hilton Worldwide ընկերությունը ամեն տարի անցկացնում է հյուրանոցային համարների մեծ զեղչեր Եվրոպայի, Մերձավոր արևելքի ու Աֆրիկայի հյուրանոցներում:




















































