Եղվարդում մահվան ելքով պատահար է տեղի ունեցել
SOCIETY Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Սաֆարյան փողոցի վերջնամասում՝ «Հուշարձանի» մոտ, հունիսի 18-ին, ժամը 9.40-ի սահմաններում շարժիչը գործի դրած վիճակում վարորդը խոտհնձիչ «Ե-302» մակնիշի ավտոմեքենայով կանգ է առել, իջել է հանդիպած արգելքը վերացնելու, այդ ընթացքում ավտոմեքենան ինքնաբերաբար տեղից շարժվել և հարվածել է 1981 թ. ծնված Սարգիս Սոսյանին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, վարորդը ավտոմեքենայով Ս. Սոսյանին տեղափոխել է հիվանդանոց, որտեղ նա, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



