ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունում քննարկվել է Թալիշում իրականացվող աշխատանքների ընթացքը
INTERNATIONAL NEWS
Ապրիլյան առճակատման ընթացքում հրետակոծված ու գրեթե հիմնահատակ ավերված Թալիշում շուտով կտրվի բնակարանաշինության մեկնարկը:
ԼՂՀ Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը Կապիտալ շինարարության վարչության անձնակազմի հետ քննարկել է հրետակոծված բնակարանների վերանորոգման-վերակառուցմանն ուղղված մի շարք հարցեր, տեխհսկիչներին տվել համապատասխան հանձնարարականներ` առաջիկայում վերանորոգման -վերակառուցման համար նախատեսված առայժմ 16 բնակարանների գույքագրման, չափագրման և նախահաշվարկի ուղղությամբ:
Այս մասին հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից։
Թալիշում առայժմ ընթացքի մեջ է համայնքապետարանի և հանդիսությունների սրահի շինարարությունը, պատրաստ է նոր կառուցվող բնակարանների և դպրոցի նախագիծը, իսկ մանկապարտեզում ներկայումս կատարվում են հողային աշխատանքներ, որից հետո կիրականացվի հիմքի կառուցումը:
Լուսանկարում Թալիշի համայնքապետարանի շենքն է։




