Ըմբիշ Դավիթ Սաֆարյանը վերսկսել է մարզումները
SPORTԱզատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը վերսկսել է մարզումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը: «Դավիթ Սաֆարյանը մոտ երկու ամիս է, ինչ վերսկսել է մարզումները: Նրան հարկավոր է լիովին վերականգնվել: Մինչ տարեվերջ պարզ կդառնա` Դավիթը կշարունակի մարզիկի կարիերան, թե ոչ»,-ասաց Բաղդադյանը:
31-րդ ամառային Օլիմպիական խաղերից հետո Դավիթ Սաֆարյանն անցել էր հանգստի: Սաֆարյանը 2013 թվականի աշխարհի և Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր է:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



