Արցախի նախագահն ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ղեկավարությանը
SOCIETYԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 19-ին ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանին եւ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը, քննարկվել են մեր հանրապետության էներգետիկայի ոլորտում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Երկրի ղեկավարն օգտակար է համարել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ համագործակցությունը՝ նշելով, որ այն դրական ազդեցություն է թողնում տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացման վրա:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



