Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդին (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:
Հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ակնկալվում է, որ Ադրբեջան կատարած այցից հետո տարածաշրջանային այցի արդյունքներով համանախագահները հանդես կգան հայտարարությամբ:
Համանախագահները հունիսի 10-ին այցելել էին Հայաստան, ապա մեկնել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



