Կրծքի կաթով կերակրված երեխաները զգալի առավելություններ ունեն
LIFEԳիտնականները բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ մոր կաթն ուղղակիորեն կապված է նորածնի գլխուղեղի շատ հատվածների զարգացման հետ, որն ի վերջո դրական ազդեցություն է ունենում երեխայի ապագա կյանքում:
Past.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում այդ ուսումնասիրություններից մի քանիսը:
Կրծքի կաթով սնված երեխաները ցուցաբերում են ավելի բարձր IQ, լավ հիշողություն, շարժիչային հմտություններ և սովորելու կարողություններ։

Գիտնականները 180 երեխաներից բաղկացած մի խումբ են հավաքել, որոնք իրենց կյանքի առնվազն առաջին 28 օրերին կրծքով են կերակրվել: Ուսումնասիրելով այդ երեխաներին յոթ տարեկան հասակում, հետազոտողները այն եզրակացությանն են հանգել, որ նրանց ուղեղի ծավալը, ինչպես նաև շարժիչային հմտությունների, ճանաչողական կարողությունների, ինչպիսիք են կարդալու, մաթեմատիկական հմտությունների, խոսքի, տեսողական ընկալման և հիշողության թեստերի արդյունքները մեծապես գերազանցում են իրենց այն հասակակիցներին, ովքեր տարբեր կաթնային խառնուրդներով են սնվել։

Գիտնականները խորհուրդ են տալիս հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի երեխան ծնվելուց անմիջապես հետո կրծքի կաթով սնվի, այլ ոչ թե փոխարինողներով:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



