Բեյոնսեի հայրը հայտնել է երգչուհու եւ Ջեյ Զիի երեխաների սեռը
LIFEԵրեկ հայտնի դարձավ, որ Բեյոնսեն լույս աշխարհ է բերել երկվորյակներին: Բայց ո՛չ 35-ամյա երգչուհին, ո՛չ 47-ամյա Ջեյ Զին չեն հաղորդել երեխաների սեռը: Հիշեցնենք, որ նրանք 5-ամյա դուստր ունեն՝ Բլյու Այվին:

Սակայն նրանց փոխարեն դա արել է Բեյոնսեի հայրը՝ Մեթյու Նոուլզը, որը երկվորյակների ծնունդը հաստատելուց բացի, մի քանի պարբերականների տված հարցազրույցում ասել է.

«Բեյոնսեն երկվորյակ է լույս աշխարհ բերել: Ջեյ Զին եւ նա շատ հուզված են:

Դուստրս տղա եւ աղջիկ է լույս աշխարհ բերել:

Բեյոնսեն դեռ հիվանդանոցում է, քանի որ ոչ լուրջ, թեթեւ դժվարություններ են ի հայտ եկել: Նրան շուտով դուրս կգրեն, փոքրիկներն իրենց հրաշալի են զգում»,- նշել է երգչուհու հայրը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



