Հոդացավերի դեմ տնական միջոցներ
LIFEՄիացյալ Նահանգներում 53 միլիոն չափահաս և 300.000 երեխա տառապում են արթրիտով: Ռևմատոիդ արթրիտը քրոնիկ բորբոքում է, որը կարող է առաջացնել հոդացավեր, հոգնածություն և այտուցներ: Այս հիվանդությունն առավել հաճախ ազդում է ավելի փոքր հոդերի վրա, օրինակ՝ ձեռքի և ոտքի մատների: Ձեզ ենք ներկայացնում մի քանի մեթոդներ, որոնք կօգնեն հանգստացնել այս հիվանդության նախանշանները: Տաք և սառը կոմպրեսներ Հոդացավերի դեպքում խարհուրդ է տրվում տաք և սառը կոմպրեսներ անել: Տաքը կնվազեցնի մկանային և հոդային ցավերը, իսկ սառը՝ կհանգստացնի լարվածությունը: Տաք կոմպրեսը դրեք վնասված հոդերին և պահեք 3 րոպե, կոմպրեսը հանեք և անմիջապես սառը կոմպրես դրեք, թողեք մնա 1 րոպե: Պրոցեդուրան կատարեք 15-20 րոպե՝ օրական մի քանի անգամ: Գ Ո Վ Ա Զ Դ Կոճապղպեղ Կոճապղպեղի յուղը քսեք վնասված հոդերին: Այսպիսով կնվազեցնեք ցավը, բորբոքումներն ու լարվածությունը: Սխտոր Սխտորն ունի հզոր հակաբորբոքային հատկություններ և օգնում է հոդացավերի ու այտուցների դեմ պայքարում: Օրական 2-3 պճեղ սխտոր կերեք դատարկ ստամոքսին: Ցավերը հանգստացնելու համար կարող եք նաև սխտորի յուղով մերսումներ անել:



