Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Մինչև հայերին ճանաչելն իմ աշխարհը շատ աղքատ էր. Հրանուշ Հակոբյանն ընդունել է Քեմալ Յալչնին

SOCIETY

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է գերմանաբնակ թուրք գրող Քեմալ Յալչնին և Նյու Յորքի «Վլադիմիր Քոչարյան» թատերախմբին: Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝  նախարարն ասել է. «Ուրախ եմ հանդիպել հարգարժան գրողին և «Վլադիմիր Քոչարյան» թատերախմբին: Ուրախ եմ նաև, որ Կարինե Քոչարյանի ջանքերով թուրք գրողի «Հոգիս ձեզմով կը խայտայ» ստեղծագործությունը թատերականացվել է: Ծանոթ եմ գրքի բովանդակությանը և ուզում եմ ընդգծել, որ կարևոր է, երբ մեզ համար ցավոտ այս թեմայի մասին գրում են օտարները: Առավել գնահատելի է թուրք մտավորականության կեցվածքը հարցի վերաբերյալ: Այս իմաստով պարոն Յալչնն ապացուցում է, որ ճշմարտությունը նրա համար ավելի կարևոր է, քան ազգությունը:

Մեծապես գնահատում ենք նրա քաղաքացիական խիզախությունը և ճշմարտության աչքերին ուղիղ նայելու կարողությունը: Մենք ափսոսում ենք, որ թուրքական իշխանությունները հանցագործությունից 100 տարի անց էլ չեն ուզում ընդունել կատարվածը և իրենց ուսերից թոթափել մեղքի բեռը: Նրանք միլիոնավոր դոլլարներ են ծախսում իրենց ժխտողական քաղաքականությամբ միջազգային հանրությանը մոլորեցնելու վրա: Ավելին, այսօր էլ տարբեր դրսևորումներով ցեղասպանությունը շարունակվում է»,- նշեց նախարարը՝ խոսելով Հայաստանի շրջափակման, ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, հայրենազուրկ եղած սփյուռքահայության ամենօրյա հոգեկան տվայտանքների և այլ իրողությունների մասին:

Խորին ցավակցություն հայտնելով 100 տարի առաջ իր ազգակիցների կողմից կատարված  վայրագությունների համար` Քեմալ Յալչնը նշել է. «Ինձ համար պատիվ է Հայաստանում լինելը: Մինչ հայերին իրականում ճանաչելը իմ աշխարհը շատ աղքատ էր: Թուրքիայում երկար տարիներ այդ մասին լռում էին, և միայն Գերմանիայում ուսանածս տարիներին ես իմացա ամբողջ ճշմարտությունը: Այդ պահից ի վեր միշտ ունեցել եմ մեղքի զգացում: Ես` որպես թուրք գրող, ներողություն եմ խնդրում հայերից  ցեղասպանության համար: Իմ անկեղծ ցանկությունն է, որ վերականգնվի Հայաստանի և Թուրքիայի սահմանն որը միացնող  կամուրջը: Ես հավատում եմ, կգա օրը, երբ մենք կհանդիպենք այդ կամուրջի մոտ և բաժակ կբարձրացնենք բարեկամության համար, քանի որ իրականում հայերն ու թուրքերը հարյուրամյակներ շարունակ ապրել են կողք կողքի: Հայերը ստեղծագործ ժողովուրդ են և մեծ ներդում ունեն ոչ միայն Թուրքիայի, այլև համաշխարհային քաղաքակրթության գանձարանում, և իհարկե, թուրքերը պարտավոր են այս ամենի համար երախտիքի խոսքեր ասել հայ ժողովրդին »,- ասաց Յալչինը:

 Այնուհետև գրողը խոսել է Երևանից ստացած իր տպավորությունների մասին՝ նշելով, որ չափազանց տպավորված է` տեսնելով, թե ինչպես Երևանի փողոցները կրում են գրողների, բարեգործների և արվեստագետների անուններ, մինչդեռ Թուրքիայում դրանք անվանակոչվում են հիմնականում ոճրագործների անուններով: Քեմալը նաև հույս է հայտնել, որ ներկայումս Թուրքիայում սկիզբ առած ժողովրդավարական շարժումները կզարգանան՝ ներգրավելով ավելի ու ավելի մեծ թվով մարդկանց, և դա կտա իր ցանկալի արդյունքը: «Պատմությունը երբեք չի ներում մարդկության հանդեպ գործած հանցագործությ ունները: Համատեղ ապրած վիշտը պետք է դառնա խաղաղության և արդարության հիմք: Փափագում եմ, որ իմ գրքերը օգտակար լինեն ընդհանուր ցավը հաղթահարելու ճանապարհին»,-նշել է նա:

Հանդիպման ավարտին նախարար Հրանուշ Հակոբյանը Քեմալ Յալչնին նվիրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող հուշանվերներ և նախարարության կողմից հրատարակված «Ցավի, հիշողության և պայքարի կոթողներ» ալբոմը: Նախարարը նաև հաջողություն է մաղթել «Վլադիմիր Քոչարյան» թատերախմբին և հույս հայտնել, որ նրանց ներկայացմամբ հայաստանցի հանդիսականները կառնչվեն ոչ միայն հիշողության ցավին, այլև ճշմարտության լույսին: 

 

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future