IFAB-ն առաջարկում է ֆուտբոլային հանդիպման խաղաժամանակը սահմանել «մաքուր» 60 րոպե
SPORTՖուտբոլային խաղի կանոնների կարգավորմամբ զբաղվող Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը (IFAB) մշակել է ֆուտբոլային հանդիպումների դիտարժանության բարձրացմանն ուղղված Play Fair! ռազմավարությունը:
Ենթադրվում է հանդիպման խաղաժամանակը դարձնել 60 րոպե՝ դադարների ժամանակ վայրկյանաչափն անջատելով, բասկետբոլի եւ հոկեյի օրինակով:
IFAB-ն առաջարկում է նաեւ ազատ հարվածի փոխարեն 11 մետրանոց հարված նշանակել, երբ դարպասապահը տուգանային հրապարակում գնդակը ձեռքերով է վերցնում իր թիմի խաղացողից ոտքով փոխանցում ստանալիս:
Կազմակերպությունը նաեւ առաջարկում է հեռացնել այն խաղացողին, որը դիտավորյալ ձեռքով է գոլ խփում, իսկ եթե խաղացողը դարպասի գծից դիտավորյալ գնդակը ձեռքով է հեռացնում դատարկ դարպասից, գրանցել գոլ:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



