Հայկական աստղաբույլը` Մհերի հարսանիքին
LIFEBravo.am-ը գրում է.
Մհեր Մեսրոպյանն այսօրվանից համարվում է պաշտոնապես ամուսնացած: Երգչի պսակադրությունը տեղի է ունեցել Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: Նա եւ ընտրյալը` Արմինեն, Աստծո խորանի առջեւ օրհնություն ստանալուց հետո եկեղեցու բակում իրականացրել են նաեւ ԶԱԳՍ-ի արարողությունը:
Այս պահին նորապսակները Երեւանի ռեստորանային համալիրներից մեկում տոնում են իրենց միությունը հարազատների եւ Մհերի շոուբիզնեսյան ընկերների շրջապատում, որոնց թվում են Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Արամեն, Զարուհի Բաբայանը, Սերգեյ Սմբատյանը, Սոնա Շահգելդյանը, Ավետ Բարսեղյանը եւ այլք:
Զույգն ամուսնացել է երգիչ Վրեժ Կիրակոսյանի քավորությամբ: Հարսանեկան խնջույքին ներկա է նաեւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Խնջույքի հետաքրքիր դրվագները լուսանկարել է BRAVO.am-ը:
Շարունակությունը՝այստեղ.





