Դանի Ալվեսը մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն
SPORTԹուրինի «Յուվենտուսի» բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը մոտ է անգլիական «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն, հաղորդում է corrieredellosport-ը: 34-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, որի ղեկավարությամբ Ալվեսը խաղացել է «Բարսելոնայում»:
«Յուվենտուսի» հետ ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2018 թվական, իսկ իտալական ակումբը նրան չի առաջարկել համագործակցության երկարաձգում:
Անցած մրցաշրջանում Ալվեսը «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 33 հանդիպման, խփել է 6 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում:
Ալվեսը բազմիցս նշել է, որ ցանկանում է կարիերայի ընթացքում հանդես գալ նաեւ Անգլիայի Պրեմյեր լիգայում:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



