Ահա թե ինչպես են մարզվում ինքնաթիռների բորտուղեկցորդուհիները Չինաստանում. սա անհավանական է
LIFEԵթե երբևէ ճանապարհորդեք չինական որևէ ավիաընկերության միջոցով, ապա ուշադրություն դարձրեք, թե ինչպես է բորտուղեկցորդուհին լցնում Ձեր սուրճը։ Վերջիվերջո, այդ աղջիկների գեղեցիկ ժպիտը և անթերի կեցվածքը երկար տարիների խիստ մարզումների արդյունք են։
Այսօր BlogNews-ը որոշել է պատմել, թե ինչի միջով պետք է անցնեն կանայք Չինաստանում՝ բորտուղեկցորդուհու աշխատանք ստանալու համար։

Այս հմայիչ աղջիկները սովորում են Քաղաքացիական ավիացիայի քոլեջում, որը գտնվում է Սիչուան նահանգի Չենգդու քաղաքում։ Ուսանողուհիները այդտեղ սովորում են գեղեցիկ ժպտալ, ինչն անում են ատամների արանքում փայտիկ դնելու միջոցով։ Բացի այդ՝ նրանք գլխին ամսագիր են դնում՝ անթերի կեցվածք կերտելու համար։

Եվս մեկ վարժություն, որն օգնում է կեցվածք կերտել, ներառում է բալանսավորումը։ Աղջիկները պետք է կարողանան ջրով լի շիշը 3 րոպե շարունակ պահել գլխին։

Ուսանողուհիները նաև թղթի կտոր են պահում ծնկների արանքում, որպեսզի սովորեն ճիշտ կանգնել։

Երիտասարդ կանայք և տղամարդիկ հատուկ մարզումներ են անցնում, որպեսզի ճիշտ կեցվածք ունենան ցանկացած հնարավոր իրավիճակում։

Անվտանգությունը նույնպես շատ կարևոր է այդ քոլեջում։ Այնտեղ կան դասեր, որոնց շրջանակներում ուսանողները սովորում են գոյատևման հատուկ հնարքներ և մարտարվեստներ, ինչպիսիք են կունգ ֆուն և թեկվանդոն։

Որոշ մարզումներ անցակացվում են բաց երկնքի տակ և ավելի շատ նման են հատուկջոկատայինների մարզումների։

Աղջիկները մեծ ջանքեր են թափում ուժեղանալու և հզոր հարված զարգացնելու համար։ Նրանք սովորում են հաղթահարել դժվարանցանելի ճանապարհները, ինչպես նաև պաշտպանվել զինված հարձակման դեպքում։ Ավարտական քննությունը վերջին փորձությունն է՝ բորտուղեկցորդուհու գործին հասնելու համար, սակայն դա անելն այնքան էլ հեշտ չէ։ Թեստը հաջողությամբ հաղթահարելու համար աղջիկները պետք է կարողանան ընդամենը մեկ հարվածով կոտրել կերամիկական սալիկը։

Առավել մեծ ուշադրություն է դարձվում այն մարզումներին, որոնց շրջանակներում աղջիկները սովորում են վնասազերծել հանցագործներին և ահաբեկիչներին հենց թռիչքի ընթացքում։

Դժվար է հավատալ, սակայն այս նուրբ և գրավիչ աղջիկները անմարդկային փորձություններ են հաղթահարում՝ մարդկանց թռիչքներն ապահով և հարմարավետ դարձնելու համար։



