Թուրքիայում Վրաստանի հինգ քաղաքացիների են ձերբակալել կողոպուտի համար
INTERNATIONAL NEWSՎրաստանի հինգ քաղաքացիներ են ձերբակալվել թուրքական Անթալիա քաղաքի ոստիկանության կողմից ՝ կողոպուտի մեղադրանքով, հայտնում է «Ռուստավի 2» հեռուստաալիքը ։
Թուրքական լրատվամիջոցների տվյալներով, ձերբակալվածները, որոնցից մեկը կին է, բնակարաններ են թալանել ու մեքենաներ առեւանգել։
Խուզարկությունների ժամանակ նրանցից առգրավել են թանկարժեք իրերը, հեռախոսները, համակարգիչները ու մյուս տեխնիկան։ Ոստիկաններին հաջողվել է նույնականացնել չարագործներին տեսախցիկների ձայնագրությունների օգնությամբ։
«Հիմա նրանք մեկուսարանում են։ Նրանց նկատմամբ խափանման միջոցը կորոշի դատարանը։ Նրանց կամ նախնական բանտարկության կուղարկեն, կամ ազատ կարձակեն։ Դեսպանատունը մշտական կապի մեջ է Անթալիայի ոստիկանության հետ։ Մենք հոգ կտանենք, որ դատարանում մեր քաղաքացիները ապահովված լինեն որակյալ թարգմանչի ծառայությամբ»,- ասել է Թուրքիայում Վրաստանի դեսպանատան խորհրդական Գելա Ջապարիձեն։
Ջապարիձեի խոսքով դեսպանատունը պատրաստ է ձերբակալվածներին տրամադրել փաստաբաններ, սակայն նրանք դեռ նման խնդրանքով չեն դիմել։



