Գյուրզա տեսակի օձ՝ Ձորաղբյուրի առանձնատանը
SOCIETYՀունիսի 17-ին, ժամը 18:25-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Իսահակյան փողոցի մոտակայքում՝ սարի վրա (մոտ 1 կմ հեռավորության վրա), տրակտորի խցիկում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները բռնել են շախմատ տեսակի օձ (մոտ 1,1 մ) և տեղափոխել անվտանգ տարածք
Բացի դա հունիսի 17-ին, ժամը 16:30-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի այգեգործական զանգվածի ամառանոցներից մեկի ներսում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի 2 օձ (մոտ 1,5 մ) և տեղափոխել անվտանգ տարածք:
Հունիսի 17-ին, ժամը 11:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի տներից մեկի բակում՝ արկղերի մեջ, նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:



