Ջենիֆեր Լոպեսն ու Ալեքս Ռոդրիգեսը՝ Անտիբներում
LIFEԱյսօր արդեն երկրորդ անգամ ենք ուշադրություն դարձնում Ջեյ Լոյին եւ Ալեքս Ռոդրիգեսին, որոնք ներկայում հանգստանում են Ֆրանսիայում:

47-ամյա Ջենիֆերին եւ Ալեքսին Անտիբներում նկատել են զբոսանավի վրա:



Լոպեսը՝ Victoria Beckham-ից 500 դոլար արժողությամբ ակնոցով:

Ջեյ Լոն եւ Ալեքս Ռոդրիգեսը վայելում են իրենց սիրավեպը՝ չնայած բեյսբոլիստի նախկին ընկերուհին՝ Լորեն Հանթերն ուզում էր շանտաժի ենթարկել Ալեքսին: Նա լրատվամիջոցներին հայտարարել է, որ մտադիր է հրապարակել մարզիկի հաղորդագրությունները, որոնք Ալեքսն ուղարկել, երբ արդեն հանդիպում էր Ջեյ Լոյի հետ (իհարկե, Լորենը նաեւ 600 հազար դոլար է պահանջել):

Ի պատասխան՝ երգչուհին Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում պատկերված է Ալեքսի հետ: Մարզիկը միջնամատ է ցույց տալիս:

«Երբ այսքան ուրախ ես, մնացյալ ամեն ինչ քեզ չի անհանգստացնում»,- լուսանկարը մակագրել է Լոպեսը՝ գրառմանը միջնամատի էմոձի ավելացնելով:



