Yerevan, 27.November.2025,
00
:
00
BREAKING


Երեւանի ավագանու նիստում սեքսիստական կոչեր են հնչել. «Երկիր Ծիրանի»

SOCIETY

Երեւանի ավագանու նիստում սեքսիստական կոչեր են հնչել: Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը, որտեղ անդրադարձել է հունիսի 16-ին Երեւանի ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցած խախտումներին:

Հայտարարությունում ասվում է.

«2017 թվականի  հունիսի 16-ին Երեւանի ավագանու արտահերթ նիստում տեղի ունեցած խախտումների,  երեւանցիների շահերին հակասող որոշումների ընդունման վերաբերյալ

թվով չորս քաղաքապետի տեղակալների նշանակում, ովքեր  Երեւանի քաղաքապետարանում իրենց աշխատանքային գործունեության ժամանակ վնաս են պատճառել երեւանցիներին,

Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերի հաստատում (ամսեկան կազմում է 436409100 դրամ կամ ամսեկան շուրջ 1 000 000 դոլար),
2017 թվականի օտարման ծրագրի ցանկում  Երեւանին պատկանող թվով 83 հողամասերի ներառման հաստատատում:

2017 թվականի ունիսի 16-ին,   Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցավ Երեւանի ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգը բավական խիտ էր ու հագեցած Երեւան քաղաքի համար շատ կարեւոր հարցերով:

Քննարկման էր դրվել Երեւանի քաղաքապետի չորս տեղակալների նշանակման, քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերի ու հաստիքացուցակիների հաստատման (ինչը  նախատեսում է Երեւանի քաղաքային բյուջեից ամսեկան 436316100 դրամ ծախս` ամսեկան շուրջ 1 000 000 դոլար), ինչպես նաեւ ներկայացվել էր Երեւան քաղաքի Շենգավիթ, Կենտրոն եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող թվով 83 հողամասերի վերաբերյալ ցանկը հաստատելու` Երեւան քաղաքի սեփականություն համարվող գույքի օգտագործման տրամադրելու եւ օտարման 2017 թվականի ծրագրի 21-Ի N 648-Ն Երեւանի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման մեջ փոփոխություն կատարելու Երեւանի ավագանու որոշման նախագծերը, որոնք բոլորն էլ հաստատվեցին Հայաստանի Հանարապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության ավագանու անդամների լուռ համաձայնությամբ` անտեսելով «Երկիր Ծիրանի» կուսակցության Երեւանի ավագանու խմբակցության կողմից բարձրացված մտահոգությունները։

«Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու խմբակցությունը մտահոգված է եւ ահազանգում է մի շարք խնդիրների մասին, որոնք  արձանագրվեցին 2017 թվականի հունիսի 16-ի  նիստի ընթացքում։ Մասնավորապես՝

1.Նման կարեւոր օրակարգով արտահերթ նիստի անցկացումը չի համապատասխանում տեղական ինքնակառավարման սկզբունքներին եւ չի ապահովում  համայնքի իրավունքների, օրինական շահերի եւ սեփականության պատշաճ ու արդյունավետ պաշտպանության իրականացումը։

Չնայած որ Տարոն Մարգարյանը հղում կատարելով օրենքին նշեց, որ համայնքի ղեկավարն իր պաշտոնն ստանձնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, մշակում եւ համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի, համայնքային հիմնարկների եւ ոչ առեւտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակն ու պաշտոնային դրույքաչափերը (Տեղական ինքնակառավարման մասին  ՀՀ օրենք 29 հոդվածի)՝ փորձելով պատճառաբանել նման կարեւոր օրակարգով  արտահերթ նիստ նշանակելու քաղաքապետի նախաձեռնությունը, սակայն  Երեւան քաղաքի ավագանու Կանոնակարգի 116-րդ կետը հստակ նշում է, որ «արտահերթ նիստեր կարող են գումարվել նաեւ հերթական նստաշրջաններից դուրս»:

Ավելին կանոնակարգը թույլ էր տալիս այս հարցերը քննարկել հերթական նիստի շրջանակում եւս, քանի որ ըստ 103-րդ կետի՝ «ավագանու հերթական նստաշրջանները գումարվում են մինչեւ հունիսի վերջին չորեքշաբթին», ինչը ենթադրում է այս օրացույցային տարում հունիսի 28-ը։

Հերթական եւ արտահերթ նիստերի տարբերությունը եւ նման կարեւոր հարցերը արտահերթով չքննարկելու կարեւորությունը ընդգծելու համար, հարկ է նշել, որ հերթական նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը պարտադիր շրջանառվում են հետեւյալ կարգով՝ 

Քաղաքապետը, Խմբակցությունները, Ավագանու անդամները եւ Ավագանու հանձնաժողովները,․նախաձեռնությունների վերաբերյալ իրենց առաջարկությունները, դիտողությունները, եզրակացությունները ներկայացնում են հերթական նիստից առնվազն տասնմեկ օր առաջ (Երեւան քաղաքի ավագանու Կանոնակարգ կետ 21):

Գլխադասային հանձնաժողովը նախաձեռնության վերաբերյալ իր եզրակացությունը ներկայացնում է Ավագանու հերթական նիստից առնվազն տասն օր առաջ (Երեւան քաղաքի ավագանու Կանոնակարգ կետ 21)․․

Նախաձեռնության հեղինակի կողմից ստացված Իրավական ակտի նախագիծը, կից փաստաթղթերը, գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը եւ տեղեկանք-ամփոփաթերթը քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, մեկ օրվա ընթացքում ներկայացնում է Քաղաքապետին՝ հերթական նիստի օրակարգում ընդգրկելու համար(Երեւան քաղաքի ավագանու Կանոնակարգ կետ 22.1)։

Ի հակադրություն սրա՝ արտահերթի դեպքում   «արտահերթ նիստի օրակարգը, դրանում ընդգրկված Իրավական ակտերի նախագծերը եւ դրանց կցված փաստաթղթերը Խմբակցություններին, Ավագանու անդամներին, Քաղաքապետի նշանակած գլխադասային հանձնաժողովին եւ մյուս հանձնաժողովներին տրամադրվում են արտահերթ նիստը նախաձեռնելուց հետո ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում:» Իսկ Գլխադասային հանձնաժողովը արտահերթ նիստը սկսելուց ոչ ուշ, քան 1 ժամ առաջ ներկայացնում է Իրավական ակտի նախագծի վերաբերյալ իր եզրակացությունը (Երեւան քաղաքի ավագանու Կանոնակարգի կետ 117)։

Ավելին, Ավագանու արտահերթ նիստը անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում, սակայն նախաձեռնությունից ոչ շուտ, քան երեք օրից, ինչը նշանակում է, որ Կանոնակարգը սահմանում է ժամկետների նվազագույն շեմ եւ նույնիսկ արտահերթ նիստը կարելի էր ավելի ուշ  նշանակել՝ ավելի մեծ ժամանակ տրամադրելով խմբակցություններին ու հանձնաժողովներին պատշաճ քննելու ու ծանոթանալու նախագծերին(Երեւան քաղաքի ավագանու Կանոնակարգիկետ 116):

2.Բյուջետային միջոցների ոչ արդյունավետ ու նպատակային օգտագործման կասկածի հիմքեր:

Երեւանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների աշխատավարձերը կազմում են ամսեկան 436409100 դրամ շուրջ 1 000 000 դոլար: Երեւանցիների գրպանից այս ծավալի գումարների տրամադրումը եւ դրանց դիմաց համապատասխան ծառայություն չստանալը հակասում է երեւանցիների շահերին եւ պարտադիր պետք է ենթարկվի արմատական փոփոխության:

Երեւանի քաղաքապետի թվով չորս տեղակալների նշանակումը` ոչ միայն չափազանց մեծ շռայլություն է Երեւանի բյուջեի համար, այլ նաեւ վտանգավոր` երեւանցիների համար:

Կամո Արեյանի նշանակումը, որպես քաղաքապետի տեղակալ  փաստում է, որ Երեւանը շարունակելու են քանդել եւ ավիրել: Այս անձը 1997 թվականից լինելով Երեւանի փոխքաղաքապետ` մասնակցել է Երեւանի քանդմանը, Թամանյանական ճարտարապետության եւ կանաչ տարածքների ոչնչացմանը:  Նրա պաշտոնավարման տարիներին Երեւանում քանդվել են բազմաթիվ պատմամշակութային շինություններ եւ զանգվածաբար ոչնչացվել կանաչ տարածքներ: Այսօր յուրաքանչյուր մարդու համար նախատեսված անհրաժեշտ նվազագույն` 25 քառակուսի մետր կանաչ տարածքը իջել է մինչեւ 5  քառակուսի մետրի:

Վահե Նիկոյանի նշանակումը, որպես քաղաքապետի տեղակալ փաստում է, որ այս անձը լինելով Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ չծառայելով հայկական զինված ուժերում, չունենալով կապ զինվորական եւ պաշտապնության գործի հետ` 2015 թվականին պաշտպանության նախարարի հրամանով պարգեւատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով։ «Երկիր Ծիրանի» կուսակցության խմբակցության կողմից հնչեցրած հարցին` թե ինչպիսի քաջագործության համար է նրան նման մեդալ շնորհվել, նա չի պատասխանել: Փոխարենը պարզվեց, որ քաղաքապետի տեղակալի այս թեկնածուն հայկական զինված ուժերում չի ծառայել` քանի որ զբաղվել է գիտությամբ, նաեւ պարզվեց, որ Երեւան քաղաքի փոխքաղաքապետի պաշտոնում նա  զբաղվում է հանրային տրանսպորտի ոլորտի հարցերով:

2004 թվականից աշխատելով քաղաքապետարանում որպես ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ, 2009 թվականից ֆինանսական վարչության պետ, 2012 թվականից որպես  Երեւանի քաղաքապետի տեղակալ, որեւէ կերպ չի արձագանքել Երեւանի խնդիրներին, չի կանխել Երեւանի քանդումը, իսկ  հանրային տրանսպորտի ոլորտում միայն նպաստել է`  Տարոն Մարգարյանի եւ այլ այսպես կոչված  գծատերերի (միկրոավտոբուսների երթուղիների) հանրային տրանսպորտի ոլորտում մենաշնորհային գործունեության  ծաղկմանը, որի հետեւանքն է տարիներ շարունակ հանրային տրանսպորտի գործունեության սարսափելի`  անմխիթար եւ ոչ քաղաքակիրթ վիճակը:

Դավիթ Օհանյանի նշանակումը որպես քաղաքապետի տեղակալ փաստում է, որ այս անձը լինելով Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ 1997 թվականից աշխատել է որպես Երեւանի Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի առեւտրի եւ սպասարկումների կանոնակարգման բաժնի պետ, 2008 թվականից Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավար, 2009 թվականից Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, իսկ 2013 թվականին նշանակվելով Երեւանի քաղաքապետի տեղակալ` իր պարտականությունները պատշաճ չի կատարել, նրա ղեկավարման տարիներին Երեւանը ավիրվել է:

Արամ Սուքիասյանի նշանակումը որպես քաղաքապետի տեղակալ փաստում է, որ այս անձը 2011-2013թթ. եղել է Երեւանի քաղաքապետի խորհրդական: Լինելով մշակույթի ոլորտը ներկայացնող անձ` 2013 թվականից աշխատել է  որպես Երեւանի քաղաքապետի տեղակալ եւ Երեւանի պատմամշակութային ժառանգության պահպանման հարցում դրսեորել է անգործություն:  Համաձայն կենսագրական տվյալների 1998-2000թթ., աշխատելով  Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական թատրոնում, միաժամանակ ծառայել է ԼՂՀ զինված ուժերում:

3.Երեւանի ավագանու նիստի անցկացման ոչ բավարար պայմաններ:

Համաձայն տեղական ինքնակառավամարման մասին օրենքի 37 հոդվածի` համայնքի բնակիչների համար պետք է ստեղծվեն բավարար պայմաններ՝ իրազեկ լինելու տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին եւ մասնակցելու համայնքի կառավարմանն ու զարգացմանը` այդ նպատակով օգտագործելով համայնքում հասանելի որեւէ ձեւ կամ միջոց (այդ թվում` տեղեկատվության եւ հեռահաղորդակցության):

Պարզվեց, որ Երեւանի ավագանու նիստերը լրատվամիջոցների ներկայացուցիչները չեն կարող հեռարձակել ուղիղ եթեր, քանի որ   նիստերի դահլիճում տեղադրված հատուկ սարքերը խափանում են հեռարձակումը: Նիստերի դահլիճը այնպես է կահավորված, որ հնարավոր չէ տեսնել ելույթ ունեցողին կամ հարց տվող ավագանու անդամին: Թեպետ երկար տարիներ նիստերի դահլիճը կահավորվորված է քվեարկության էլեկտրոնային համակարգով, պարզվեց, որ այն գրեթե չի օգտագործվել եւ քվեարկությունների, ելույթների ու հարցերի հերթագրումը  անցկացվել է հաշվիչ հանձնաժողովի օգնությամբ: Ժամանակակից սարքավորումների միջոցով  հարցերի, ելույթների, քվեարկությունների գրանցման հնարավորության բացակայությունը եւ դահլիճի դասավորվածությունը հիշեցնում էր գավառական ժողով անցկացնելու սովորույթի փաստ:

Հայաստանի Հանրապետական կուսակցության Երեւանի ավագանու խմբակցության անդամ շախմատիստ Սմբատ Լպուտյանի համար ժողովրդավարական քննարկումը զայրույթ էր առաջացրել, նա իր տեղից բղավում էր, որ պետք չէ ձայն տալ «Երկիր Ծիրանի» կուսակցության Երեւանի ավագանու խմբակցության անդամներին, քանի որ իրենք շտապում են եւ ժամանակ չունեն: Կարելի է ասել, որ դահլիճը բացարձակ համապատասխանում էր Երեւանը քանդողների, նրա դիմագիծը աղավաղողների գավառամիտ վարքագծին: Նիստերի դահլիճում նաեւ ներկա էին նիստի օրակարգի հետ կապ չունեցող թիկնապահի կազմվածքով անձինք, ովքեր նույնպես բղավում եւ ռեպլիկներ էին բաց թողնում:

Չնայած Երեւանի բյուջեից կատարված հատկացումներին՝ հաշվիչ էլեկտրոնային համակարգը չէր գործում եւ չէր իրականացվում ուղիղ հեռարձակում, ինչը նախատեսված է Կանոնակարգով (Երեւան քաղաքի ավագանու Կանոնակարգ կետ 108)։ Այս առիթով «Երկիր Ծիրանի» կուսակցության Երեւանի ավագանու խմբակցությունը մոտ օրերս հարցում կուղարկի քաղաքապետարան` պարզելու հաշվիչ էլեկտրոնային համակարգի շահագործման եւ բյուջեից  դրան ուղղված հատկացումները՝ հետագայում համապատասխան քայլեր ձեռնարկելու մտադրությամբ։

4. Խտրականություն նիստերի դահլիճում։

Չնայած ՀՀ Սահմանադրությունը եւ մի քանի տասնյակ իրավական ակտեր արգելում են խտրականությունը այդ թվում սեռի կամ   սոցիալական բնույթի այլ հանգամանքների նկատմամբ ( ՀՀ Սահմանադրություն հոդված 29), նիստը վարողի՝ այս դեպքում նշանակված քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից արձանագրվել է խտրական վերաբերմունք եւ սեքսիստական կոչեր «Երկիր Ծիրանի»  կուսակցության Երեւանի ավագանու խմբակցության անդամների նկատմամբ ու հասցեին։

Այսպես՝ Երկիր Ծիրանի»  կուսակցության Երեւանի ավագանու խմբակցության անդամներ Հայկ Պետրոսյանը եւ Սոնա Աղեկյանը հաստիքացուցակի վերաբերյալ բանավոր հարցերի  փուլում, նախատեսված ժամանակահատվածում հնչեցրեցին երկուական հարց, սակայն նիստը վարող Տարոն․ Մարգարյանն առաջարկեց ընտրել այդ հարցերից մեկը՝ պատճառաբանելով, որ ավագանու անդամը կարող է հնչեցնել միայն մեկ հարց։ Մինչդեռ Երեւանի Ավագանու Կանոնակարգի (Երեւան քաղաքի ավագանու Կանոնակարգ կետ 120(3) համաձայն` «ավագանու յուրաքանչյուր անդամ կարող է ուղղել առավելագույնը երկու հարց, որոնք կարող են հնչեցվել միասին, եթե վերաբերում են նույն ոլորտին, ինչպես նաեւ առանձին-առանձին` յուրաքանչյուր հարցի պատասխանը ստանալուց հետո, եթե վերաբերում են տարբեր ոլորտների»։

5. Խտրական մոտեցում Գլխադասային հանձանժողովի նիստերի ծանուցման վերաբերյալ:

Պարզվեց, որ մինչեւ արտահերթ նիստ անցկացնելը, տեղի են ունեցել գլխադասային հանձնաժողովների նիստեր, որի մասին «Երկիր Ծիրանի»  կուսակցության ավագանու խմբակցության անդամները իրազեկված չեն եղել, մինչդեռ աշխատակազմը «Երկիր Ծիրանի»  կուսակցության ավագանու անդամներին տրամադրել է պաշտոնական էլետրոնային հասցե, որի միջոցով հնարավոր էր տեղեկացնել նիստերի մասին: Մինչդեռ մյուս բոլոր Երաեւնի ավագանու խմբակցության անդամները տեղեկացվել են եղել:

6. Գենդերային հիմքով խտրական (սեքսիստական) կոչեր նիստերի դահլիճում:

Հարկ է նշել նաեւ գենդերային հիմքով խտրական կոչերն ու խտրական վերաբերմունքը նիստերի դահլիճում։

Քաղաքապետը երկու անգամ մատնացույց անելով «Երկիր Ծիրանի»  խմբակցության ավագանու անդամներ Սոնա Աղեկյանի եւ Մարինա Խաչատրյանի սեռը, իրեն թույլ տվեց նման արտահայտություն անել․ «ինձ թվում է այս աղջկա միկրոֆոնը անջատել է արդեն պետք» եւ  «քանի որ Դուք կին եք,  ես չընդհատեցի», իսկ Երեւանի ավագանու  Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության անդամ Հասմիկ Սարգսյանը բղավելով փորձում էր խանգարել «Երկիր Ծիրանի»  խմբակցության ավագանու անդամների ելույթները հայտարաելով` «անհարմար է, վերջը կին եք, մայր եք»  սա սեռի հիմքով խտրականության եւ սեքսիզմի վառ արտահայտում է եւ ՀՀ Սահմանադրության խախտում։
Ավելին, «ես տղամարդ եմ» կամ «իմ տղամարդկությունը» եւ  նմանատիպ այլ սեքսիստական արտահայտություններով էր հարուստ նաեւ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի ելույթը՝ հաստիքացուցակի հարցուպատասխանի ժամանակ, որը  տեւեց ավելի երկար, քան օրենքով սահմանված 5 րոպեն է, սակայն չընդհատվեց նիստը վարող Տարոն Մարգարյանի կողմից։

7. 2017 թվականի  հունիսի 16-ին Երեւանի ավագանու` Երեւան քաղաքի սեփականություն համարվող գույքի օգտագործման տրամադրելու եւ օտարման 2017 թվականի ծրագրի 21-Ի N 648-Ն Երեւանի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման մեջ փոփոխություն կատարելու Երեւանի ավագանու որոշման կոռուպցիոն բնույթը եւ էությունը:

Գնահատելով վերը նշված որոշումը կարող ենք փաստել, որ այն կազմվել է Տարոն Մարգարյանի կողմից իշխանական լիազորությունների չարաշահման միջոցով եւ ընդունվել, կոռուպցիոն մեխանիզմի կիրառմաբ, վստահված իշխանության չարաշահմամբ, անձնական շահ ստանալու նպատակով, անձնական կամ այլ շահադիտական նպատակով, ինչը արտահայտված է եւ գործողությամբ եւ անգործությամբ: Այսպես վերը նշված որոշման հիման վրա Երեւան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքի օտարման 2017 թվականի ծրագրի մեջ ներառվում են թվով 83 հողակտորներ, որոնցից 74-ը գտնվում են Երեւանի Կենտրոն վարչական շրջանում, 7-ը Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում, 2-ը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Այս տարածքները օտարելու հետեւանքով դառնալու են շենքերի եւ շինությունների կառուցապատման տարածքներ, փոխվելու է նրանց նպատակային նշանակությունը, որի հետեւանքով փոփոխության է ենթարկվելու շրջակա միջավայրը: Այս ծավալի հողատարածքների ներառումը Երեւան քաղաքում սեփականություն հանդիսացող 2017 թվականի  օտարման ծրագրի մեջ չի քննարկվել երեւանցիների եւ այս ոլորտում հանրային վերահսկողություն իրականցնող խմբերի ու կազմակերպությունների հետ: Որոշման մեջ նշված չեն հաղակտորների հասցեները, չափսերը եւ նրանց հստակ նկարագրությունը:

IDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, Establishing Major Milestones in Armenia’s AI and Digital FutureIDBank Receives Permission to Open a Representative Office in the United StatesRoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ program.” Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of UnderstandingIdram has been awarded the prestigious “Beyond Payments Awards” by Ant InternationalSTEM Acceleration Award 2025 Held with Idram’s SupportSolar Power is Generated in Kechut Community Through the Efforts of Ucom and SunChild Idram Announces Partnership with WeChat PayAraratBank: Transfer Your Mortgage Loan and Repay It on Attractive Terms: JOIN US“The Power of One Dram” as the Main Supporter of the National Hackathon AI4Biodiversity: AI Solutions for NatureSpeed-Mentoring Event Accelerates Green Innovations within the Ucom Fellowship Program Ucom Supports the Development of High-Tech Education in Armenia Dalan Technopark announces its first bond issuance. Placement Partner is Cube InvestIdram Junior Participants Receive Prizes: The First Junius Financial Literacy Competition ConcludesLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation5,312,038 AMD for “Symphonic Forest”: the November beneficiary is AI4Biodiversity: AI Solutions for Nature, a national hackathonUcom’s Green Initiative Reaches Urtsadzor AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club The interview of Mher Abrahamyan, Chairman of the Board of IDBank, to Khaleej TimesAmeriabank’s Corporate Loan Portfolio Surpasses AMD 1 Trillion Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s Independence Day, held at the Cathedral of Monaco (video, photos) AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little OnesOpportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region – IDBankThe Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population "You Choose the Destination": New Promotion for AraratBank Mastercard World Travel CardholdersYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference