Ինչպե՞ս վերականգնել սառած հարաբերությունները
LIFEPast.am-ը գրում է.
Հազարավոր կանանց հուզում է այն հարցը, թե ինչպե՞ս կրկին սիրել ամուսնուն։ Տարիների ընթացքում ամեն ինչ անցնում է և ամեն ինչ փոխվում է։ Սակայն եթե ուզում ես առաջվա պես սիրել սեփական ամուսնուն հետևեք մասնագետների խորհուրդներին։
Սեքս
Տարիների ընթացքում սեքսը հանդարտվում է։ Բայց, եթե ձեր ամուսինը բոլորովին սառն ու անուշադիր է դարձել, ասեք նրան այդ մասին, սակայն այնպես, որ նրան չվիրավորեք։ Դուք ևս որոշ ջանքեր թափեք․ էրոտիկ ներքնաշոր հագեք, ռոմանտիկ ընթրիք մատուցեք և այլն։ Եթե դուք համոզված եք, որ թարմացված սեքսը կօգնի ձեզ նորից սիրել ամուսնուն, ապա պետք չէ ժամանակ կորցնել: Արտաքինը:Տղմարդիկ իրենց սիրուհի ունենալու փաստը մեկնաբանում են նրանով, որ ամուսնանալուց հետո կանայք իրենց չեն խնամում, գիրացել են, դադարել են իրենց հետևել
Իսկ մի՞թե տղամարդիկ այդպիսին չեն։ Ամուսնանալով գեղեցիկ տղամարդու հետ, մի քանի տարի հետո կինը տեսնում է բազմոցին պարկած թմբլիկ մեկին, որը գարեջուր է խմում և չիփս ուտում։ Խոսեք նրա հետ, ասեք այդ մասին։
Նրա թերությունները: Բոլոր մարդիկ էլ թերություններ ունեն, և մենք նրանց ընտրում ենք այդ թերություններով հանդերձ։ Սակայն, եթե ամուսնացել ենք, ուրեմն այդ թերությունները մեզ մոտ բացասական էմոցիաներ չեն առաջացրել։ Անհրաժեշտ է ուշադիր զննել ամուսնուն, միգուցե նրա մոտ ի հայտ են եկել նոր բացասական հատկություններ, որոնք չե՞ք կարող հանդուրժել։ Այս դեպքում անհրաժեշտ է խոսել նրա հետ և փորձել համատեղ ջանքերով իրավիճակը շտկել:



