Մեխակի յուղի դերը կոսմետոլոգիայում
PHOTOPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում մեխակի յուղի դերը կոսմետոլոգիայում.
Կանանց և աղջիկների ամենախնդրահարույց խնամքը դեմքի մաշկն է: Եթե ձեր մաշկը հակում ունի կորյակների և բորբոքումների նկատմամբ, ապա օգտագործեք մեխակի լոսիոններ: Մաքուր և գեղեցիկ մաշկ ունենալու պայքարում ձեզ լավ կօգնի նաև սամիթը, որը բնական հակաբիոտիկ է:
Մեխակը, ավելի հստակ մեխակի յուղը Չինական բժշկության մեջ օգտագործվել է տարբեր մաշկային հիվանդությունների բուժման համար: Մասնագետները հիշեցնում են, որ մեծ քանակությամբ խիտ չնոսրացված մեխակի յուղը կարող է առողջությանը վնաս հասցնել, այդ իսկ պատճառով օգտագործելուց առաջ անհրաժեշտ է հրահանգի համաձայն նոսրացնել այն: Հղի կանանց այս յուղը բացարձակապես հակացուցված է:

Մեխակի յուղը արդյունավետ է նաև մազերի խնամքի պարագայում: Անհրաժեշտ է հինգ փունջ մեխակը մանրացնել: Ստացված փոշին խառնել մեկ բաժակ սոխի կճեպի հետ, մեկ բաժակ օղի լցնելև թողնել 2 շաբաթ մութ տեղում: Մազերը լվանալուց առաջ թուրմը քսել մազարմատներին և թողնել 30-40 րոպե:

Մեխակի միջոցով հեշտությամբ կարելի է ազատվել նաև կորյակներից: 100 մլ զտված ջրին խառնել 20 կաթիլ մեխակի եթերայուղ: Ստացված լոսյոնով ամեն օր մաքրել դեմքը: Այրոցի նշանների դեպքում դադարեցնել:
Անի Գևորգյան
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



