Տարեսկզբին ավելի քան 3 միլիարդ դրամի դրամաշնորհներ ենք ունեցել
ECONOMICS2017 թ. հունվար–ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 383 միլիարդ 200 միլիոն դրամ, իսկ ծախսերը` շուրջ 394 միլիարդ 700 միլիոն դրամ, որոնք համապատասխանաբար 64,3%–ով և 56,7%–ով ապահովել են կառավարության առաջին կիսամյակի ծրագրի կատարումը: Այս մասին տեղեկանում ենք Ֆինանսների նախարարության կայքում հրապարակված հաշվետվությունից:
2016 թ. հունվար–ապրիլ ամիսների համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 8,8%ով կամ 31 միլարդ 100 միլիոն դրամով, ինչը պայմանավորված է եղել հարկային եկամուտների և այլ եկամուտների աճով: Ըստ հաշվետվության՝ պետական բյուջեի եկամուտների 94,7%–ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 4,4%–ը` այլ եկամուտների, 0,9%–ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:
2017 թ. հունվար–ապրիլ ամիսներին պետական բյուջե են մուտքագրվել 363 միլիարդ 100 միլիոն դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր: 2016 թ. նույն ժամանակահատվածի համեմատ հարկերն ու տուրքերն աճել են 10,6%–ով կամ շուրջ 34 միլիարդ 900 միլիոն դրամով, որը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, բնապահպանական և բնօգտագործման վճարների, եկամտային հարկի, ակցիզային հարկի, շահութահարկի և մաքսատուրքի գծով մուտքերի աճով:
Տարեսկզբին հարկային եկամուտների և պետական տուրքերի 35,5%–ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Այն կազմել է շուրջ 129 միլիարդ դրամ և 10,5%–ով կամ 12 միլիարդ 300 միլիոն դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ–ի մուտքերից շուրջ 53 միլիարդ 800 միլիոն դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 75 միլիարդ 200 միլիոն դրամը` ապրանքների և ծառայությունների ներքին շրջանառությունից:
Ըստ փաստաթղթի՝ հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 13,4%ը ձևավորվել է շահութահարկի հաշվին` կազմելով 48 միլիարդ 800 միլիոն դրամ:
Այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում ստացվել են 3 միլիարդ 400 միլիոն դրամ պաշտոնական դրամաշնորհներ՝ կազմելով առաջին կիսամյակում նախատեսված մուտքերի 31,1%–ը: Միջոցները տրամադրվել են նպատակային ծրագրերի շրջանակներում, որից 96 միլիոն 900 հազար դրամը՝ ՀՀ պետական մարմինների արտաբյուջետային հաշիվներով շրջանառվող ծրագրերի շրջանակներում, որոնք կազմել են ծրագրած մուտքերի 20,8%–ը:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US
4
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
5
The Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population



