Yerevan, 29.March.2026,
00
:
00
BREAKING


ԱՄՆ–ն հեռանո՞ւմ է Անդրկովկասից

INTERNATIONAL NEWS
Օրեր առաջ համաշխարհային վերլուծական կենտրոններից մեկը՝ «Կարնեգին» հրապարակեց իր զեկույցը Անդրկովկասում ԱՄՆ–ի ու ԵՄ–ի քաղաքականության մասին: Regnum–ի քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի կարծիքով, փաստաթուղթը կարևոր է նրանով, որ դրա հեղինակները նպատակ ունեն «տարածաշրջանի նկատմամբ հետագա» քաղաքականություն իրականացնողներին խորհուրդներ ներկայացնել:
 
Կենտրոնի փորձագետները նշում են, որ Վաշինգտոնի ու Բրյուսելի քաղաքականությունն անցել է մի քանի փուլ, ընդ որում, յուրաքանչյուրի դեպքում դրվել են «ամբիցիոզ նպատակներ»: Առաջին փուլում՝ տարածաշրջանային կայունության պահպանում, սառեցված հակամարտությունների վերսկսման կանխում, ժողովրդավարական կազմավորումների աջակցություն և կառավարման կատարելագործում անկախացած նախկին խորհրդային հանրապետություններ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում, ինչպես նաև նրանց միջազգային ինտեգրում: Բայց արդյո՞ք ԱՄՆ–ն ու ԵՄ–ն իրականում հնարավորություն են ունեցել հասնել այդ նպատակներին՝ հարց է բարձրացնում Ս. Տարասովն ու պատասխանում. «Հեղինակներն այդ հարցը լռությամբ շրջանցում են, թեև ընդունում են պատմական ժամանակաշրջանի գործոնը, երբ իրադարձությունների զարգացմանը զուգահեռ «տարածաշրջանը դառնում էր ավելի ու ավելի բարդ»: Այդ իրադարձություններից կենտրոնի փորձագետները առանձնացրել են «Ռուսաստանին Ղրիմի միացման արդյունքում եվրոպական անվտանգության կարգի տապալումը, փոփոխությունները էներգառեսուրսների շուկայում, անկայունության աճը Մերձավոր արևելքում, Վաշինգտոնում նոր վարչակարգի հայտնվելը, ինչպես նաև Եվրոպական միության ներքին խնդիրները»: Այդ ամենի հետևանքով Վաշինգտոնն ու Բրյուսելը չեն կարողացել լուծել Անդրկովկասի «էթնիկական հակամարտություններն ու միջպետական մրցակցությունը»:
 
Զեկույցի հեղինակների կարծիքով, վերջին շրջանում Հարավային Կովկասում քաղաքականություն վարելու առաջնորդությունը ԱՄՆ–ից ու ՆԱՏՕ–ից անցել է ԵՄ–ին: Տարածաշրջանի հետ հարաբերություններ կառուցելու հիմնական միջոց են դարձել Ասոցացման համաձայնագրերը, որոնք չեն նախատեսում անդամակցություն, բայց խոստանում են տնտեսական ու քաղաքական ավելի սերտ կապեր ԵՄ–ի հետ, եթե հավակնորդ երկրները ձեռնարկեն տնտեսական ու քաղաքական բարեփոխումներ: Բայց չնայած այդ ամենին «Կարնեգի» կենտրոնի փորձագետների կարծիքով՝ «ԱՄՆ–ի ու ԵՄ–ի փոխգործակցությունը Հարավային Կովկասի հետ նախկինում ձևավորված քաղաքականության և իներցիայի արդյունք է և ոչ թե տարածաշրջանի փոփոխված ռազմավարական միջավայրին ի պատասխան կայացված որոշումների համագումար»: Միացյալ Նահանգները կենտրոնացած են Իրաքում և Սիրիայում ԻՊ–ի դեմ պայքարի և այլ գլոբալ մարտահրավերների վրա: Ու հիմա Թրամփի վարչակազմը բացահայտորեն հասկանալ է տալիս, որ Հարավային Կովկասում ամերիկյան հետաքրքրությունները «կենսական կարևորություն չունեն»: Ու դա չնայած այն բանին, որ «ստանձնել են երկարաժամկետ պարտավորություններ և վերջին քառորդ դարում շատ բան են ներդրել տարածաշրջանում»:
 
«ԱՄՆ տարածաշրջանային հետաքրքրությունները դուրս են գալիս Հարավային Կովկասի սահմաններից,– գրում են կենտրոնի փորձագետները:– Տարածաշրջանում հակամարտությունն ու ընդհանուր ապակայունացումը կարող են Հարավային Կովկասը վերածել գրոհայինների ապաստարանի, ովքեր ուղղություն են վերցրել դեպի Մերձավոր արևելք՝ միանալու Սիրիայի կամ Իրաքի հակամարտություններին կամ էլ նրանց համար, ովքեր վերադառնում են Կենտրոնական Ասիա կամ ռուսական Հյուսիսային Կովկաս»: Ու ոչ միայն դա: Վաշինգտոնը հանկարծ սկսել է խոսել այն մասին, որ «Կասպյան տարածաշրջանի էներգետիկ ռեսուրսները մեծ հետաքրքրություն չեն առաջացնում իրենց բիզնես միջավայրում կամ պետական հովանավորների շրջանում, ովքեր պատրաստ են ֆինանսավորել համապատասխան նախագծերը», որ «ամերիկյան քաղաքականության հաջողությունը կախված կլինի շահերի ու ռեսուրսների զգույշ բալանսավորումից, տարածաշրջանում ու նրա շուրջ ստեղծված իրավիճակի իրատեսական գնահատումից»: Ըստ Ս. Տարասովի, կովկասյան ուղղությունից ԱՄՆ–ի՝ նման աստիճանական հեռացման գաղափարախոսական ապահովումը հիշեցնում է այն ժամանակները, երբ 1919 թ. ամռանը անգլիական օկուպանտ զորքերը հեռանում էին Կովկասից:
 
 
«Առայժմ Կովկասը գտնվում է Ռուսաստանի ու Արևմուտքի միջև մրցակցության գոտում, ովքեր տարածաշրջանում հաճախ ունեն հակադիր շահեր ու հետաքրքրություններ: Բայց իրավիճակը փոխվում է, ինչն էլ արձանագրել են «Կարնեգիի» փորձագետները: Տարածաշրջանում ձևավորվում են աշխարհաքաղաքական նոր իրողություններ: Շուտով պարզ կդառնա, թե ինչ չափով ԱՄՆ–ն կվերանայի Կովկասում իր քաղաքականությունը և թե ինչի պետք է պատրաստ լինել»,– նշում է վերլուծաբանը:
 
Արփի Սահակյան
Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards