Կշեռքներն այսօր կախյալ կլինեն իրադրությունից կամ ուրիշների որոշումներից. Հունիսի 17-ի աստղագուշակ
LIFELife.panorama.am-ը գրում է.
Խոյ
Խոյերին այսօր խորհուրդ է տրվում չձգտել ակտիվ կենսակերպի, խուսափել անձնական նախաձեռնությունից և միանշանակ որոշումներից: Մինչ երեկո հնարավոր է անվստահություն, բացառված չեն կարևոր հարցում կասկածները: Օգտակար կլինի զբաղվել մաքրությամբ: Գիշերվան մոտ հնարավոր է հոգեկան վերելք, կարող է անսպասելիորեն ի հայտ գալ նախաձեռնողականություն, իմպուլսիվություն:
Ցուլ
Ցուլերի տրամադրության մեջ կարող են գերակշռել ծուլությունը և երազկոտությունը: Օրը թույլ է տալիս երկարացնել պասիվության, արտաքին անգործության շրջանը, հավելյալ ժամանակ է տալիս մտորումների, վերստուգումների, կասկածների համար: Օգտակար կլինի մտքում պատկերացնել հետաքրքրող սցենարի մի քանի տարբերակներ: Անցանկալի է տրվել դեպրեսիվ տրամադրությունների, այլապես հեռանկարը կարող է ավելի մռայլ թվալ, քան իրականում կա:
Երկվորյակ
Ցուլերին խորհուրդ է տրվում չշտապել այս կամ այն որոշման, նախաձեռնության հարցում: Օրը սնում է կասկածները, անորոշություն է սերմանում, ստիպում է տատանվել մի քանի ուղղությունների մեջ: Նման ֆոնի վրա նախաձեռնած գործողությունները կարող են փակուղի տանել: Արդյունքում ռիսկի եք դիմում անիմաստ ժամանակ կորցնել, հիասթափություն ապրել: Ցանկալի է զերծ մնալ բանակցություններից և հայտարարություններից:
Խեցգետին
Առավոտյան և ցերեկը Խեցգետինները կգտնվեն անորոշության կամ ընտրության վիճակում: Բացառված չէ, որ դա ձեզ դուր գա, քանզի թույլ կտա երազել, ժամանակ ձգել: Հնարավոր է, որ ձեր մտքերը հեռու սավառնեն ժամանակի և տարածության այն կետից, որում գտնվում եք: Իմպուլսիվ, անհամբեր Խեցգետինները կարող են նյարդայնանալ մեկնարկի ազդանշան սպասելիս: Աստղերը նրանց խորհուրդ են տալիս լցվել համբերությամբ և սպասել երեկոյին:
Շարունակությունը՝այստեղ.



