Արդյունավետ բնական սկրաբ՝ մաշկի վրա առաջացած ձգվածքներից ազատվելու համար
LIFEՁգվածքները շատ տարածված ու տհաճ խնդիր են, որոնք կարող են առաջանալ յուրաքանչյուրի մարմնի վրա: Ձգվածքների առաջացումը պայմանավորված է լինում տարբեր պատճառներով (բոդիբիլդինգ, հղիություն, ճարպակալում, արագ աճ և հորմոնալ փոփոխություններ): Բացի այդ, դրանք կարող են լինել տարբեր չափերի, տարբեր գույնի և ձևի: Հիմնականում ձգվածքներ են առաջանում որովայնի, կրծքի, ուսերի, նստատեղի, ազդրերի հատվածում, ինչպես նաև մեջքի ստորին հատվածում:
Մարդիկ այս խնդրից ազատվելու համար բազմաթիվ քսուքներ ու կոսմետիկ միջոցներ են օգտագործում, սակայն կա մի բնական ու շատ ավելի հասանելի միջոց, որը ոչ պակաս արդյունավետ է և միևնույն ժամանակ չի առաջացնում կողմնակի բարդություններ:
Մաշկի պիլինգը ձգվածքներից ազատվելու լավագույն միջոցն է: Ընդ որում՝ հատուկ շերտազատող սկրաբ կարելի է պատրաստել նաև տնային պայմաններում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի շատ արդյունավետ սկրաբի բաղադրատոմս, որը ոչ միայն կօգնի ազատվել ձգվածքներից, այլև կսնուցի և կխոնավեցնի մաշկը:
Բաղադրությունը. ·
աղացած սուրճ, ·
ձիթապտղի յուղ:
Աղացած սուր
Աղացած սուրճը հիանալի շերտազատող մջոց է, որը հեռացնում է մաշկի մահացած շերտերը՝ թույլ տալով, որ առողջ շերտերը ստանան անհրաժեշտ սնուցումն ու խոնավեցումը: Բացի այդ, կոֆեինը բարելավում է արյան շրջանառությունն ու պայքարում է ցելյուլիտի դե
Ձիթապտղի յուղ
Ձիթայուղը ոչ միայն մաքրում է մաշկը, այլև սնուցում է այն և միևնույն ժամանակ նաև պաշտպանում: Բացի այդ, այս յուղը նաև ներթափանցում է մաշկի խորը շերտերը՝ նպաստելով ձգվածքների անհետացմանը:
Անհրաժեշտ պրոցեդուրան.
Աղացած սուրճը հարկավոր է լցնել խորը ափսեի մեջ և ավելացնել այնքան գոլ ջուր, որ հնարավոր լինի թրջել ու խառնել սուրճը (ջուրը չպետք է շատ լինի): Այնուհետև ավելացնել նաև մի փոքր ձիթայուղ և խառնել, մինչև ստացվի համասեռ զանգված: Ստացված զանգվածը պետք է լինի միջին թանձրության մածուկ, որը մաշկին քսելու դեպքում բավական երկար ժամանակ չի ծորա:
Պատրաստի մածուկը հարկավոր է քսել նախապես մաքրած մաշկին և զգուշորեն մերսել: Մածուկը մաշկի վրա պետք է թողնել 20 րոպե, այնուհետև սրբել մաշկը մաքուր ու նուրբ կտորով: Այս պրոցեդուրայից հետո հարկավոր է օրվա ընթացքում 2-3 անգամ մաշկին բնական խոնավեցնող նրբաքսուք քսել:
Այս սկրաբը հարկավոր է օգտագործել ամեն օր (օրական մեկ անգամ): Բուժման կուրսն անհրաժեշտ է շարունակել այնքան ժամանակ, մինչև դրական արդյունքն ակնհայտ լինի: Հարկ է հիշել, որ լավ արդյունքի հասնելու համար պետք է շատ համբերատար լինել, քանի որ նկատելի փոփոխությունների համար բավականին երկար ժամանակ է հարկավոր:



