«Էվերթոնը» 27 մլն եվրոյով ձեռք բերեց «Այաքսի» ավագին
SPORTԱմստերդամյան թիմը կրում է իր առաջին կորուստները: «Էվերթոնը» հայտարարել է «Այաքսի» և Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Դեյվի Կլասսենի տրանսֆերի մասին: Ակումբը ֆուտբոլիստի համար վճարել է 27 մլն եվրո:
Կլասսենի պայմանագիրը նոր ակումբի հետ նախատեսված է մինչև 2020թ. հունիս: Տեղափոխության մասին որոշում կայացնել Կլասսենին օգնել է «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը:
Կլասսենի դեբյուտն «Այաքսում» կայացել է 2011 թվականին, 18 տարեկան հասակում: Հարազատ ակումբի կազմում նա անցկացրել է 163 խաղ և խփել է 49 գնդակ: «Այաքսի» հետ Կլասսենը դարձել է Հոլանդիայի եռակի չեմպիոն և 2016-17թթ. մրցաշրջանում հասել է Եվրոպայի լիգայի եզրափակիչ:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



