Վրաերթ Թբիլիսյան խճուղում. 20-ամյա քաղաքացու վիճակը ծանր է
SOCIETYՀունիսի 16-ին, ժամը 11:14-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն գինիների գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ, քաղաքացին գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի 170 UU 01 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Մ.) վրաերթի է ենթարկել 1997 թ. ծնված Է. Մ.-ին, այնուհետև բախվել «թիվ 62» երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 2112 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ Ա. Մ.):
Փրկարարները Է. Մ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



