Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Գյումրիում մեկնարկեց Հայաստան-Վրաստան Արևելյան գործընկերության տարածքային համագործակցության ծրագրի եզրափակիչ կոնֆերանսը

SOCIETY

Գյումրու  տեխնոլոգիական կենտրոնում հունիսի 16-ին մեկնարկեց  Հայաստան-Վրաստան Արևելյան գործընկերության Տարածքային համագործակցության (ԱԳՏՀ) ծրագրի եզրափակիչ  կոնֆերանսը՝ «Ազդեցություն մարզային կայուն զարգացման և միջսահմանային համագործակցության վրա» խորագրով: Կոնֆերանսին ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ ` Վաչե Տերտերյան, ով նաև հանդիսանում է ծրագրի Համատեղ որոշումներ ընդունող խմբի նախագահը, Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Իրակլի Մատկավան և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ, քաղաքացիական հասարակության անդամներ, դոնորներ, գործարարներ Հայաստանից և Վրաստանից: 
Արևելյան Գործընկերության Տարածքային համագործակցության աջակից ծրագրի նպատակն է բարենպաստ մթնոլորտ  ստեղծել տարածքային համագործակցության ծրագրերի իրականացման համար՝ Մոլդովա-Ուկրաինա, Հայաստան-Վրաստան, Ադրբեջան-Վրաստան և Բելառուս—Ուկրաինա ուղղություններով՝ հատուկ ուշադրություն դարձնելով տարածաշրջանային առանձնահատկություններին: Ծրագիրն ունի հատուկ նպատակ՝ ուժեղացնելու տեղական և մարզային ինստիտուտների կարողությունները՝ միահամուռ ուժերով զորացնելու և իրականացնելու միջսահմանային համագործակցության ծրագրեր: Եվրոպական միության ներդրումն այս ծրագրերում կազմում է 12,5 միլիոն Եվրո: Արևելյան գործընկերությունը Եվրոպական միության նախաձեռնություն է  արևելյան Եվրոպայի ու Հարավային Կովկասի վեց երկրների համար՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա: Նախաձեռնության նպատակն է սերտացնել կապերը ԵՄ և արևելյան գործընկերների միջև ՝ ավելի խորացնելով քաղաքական համագործակցությունն ու տնտեսական ինտեգրացիան:
 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համաժողովին ամփոփելով ԱԳՏՀ ծրագրի շրջանակներում Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագրի արդյունքները՝ բանախոսները նշեցին, որ այն զգալի կերպով բարելավել է երկու երկրների միջև փոխըմբռնումը, գործարար կապեր  ստեղծելով,  հիմք դնելով նոր համագործակցային ծրագրերի: «Ծրագրի մասնակից 9 միջսահմանային թիմերը  կարող են հպարտանալ այն նշանակալի ձեռքբերումներով , որոնք նպաստել են սահմանակից մարզերի զարգացմանը և զգալի օգուտ են բերել համայնքներին: Ծրագրի իրականացմանը մեծապես նպաստել է Եվրոպական միությունը: Վստահ եմ՝ ծրագրի շրջանակներում համատեղ արձանագրած արդյունը կարևոր խթան կլինի տարածքային համագործակցության հետագա զարգացման համար»,-իր խոսքում նշեց Վաչե Տերտերյանը:
Ծրագրերն ավելի մանրամասն ներկայացվեցին համաժողովի ընթացքում: Եվրամիության կողմից 90 տոկոսով ֆինանսավորված Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության  դրամաշնորհային ծրագրի շնորհիվ իրականացվել է 9 ծրագիր, որոնց իրականացման համար ներգրավվել է  30 գործընկեր կազմակերպություն՝ այդ թվում 5-ը  Հայաստանից, 4-ը՝ Վրաստանից: Համաժողովին քննարկվեցին նաև  միջսահմանային հաջողված գործունեության արդյունքերը: 
Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագրում Հայաստանից ներառված է 9135 քառ.կմ տարածք, իսկ Վրաստանից 12,941 քառ.կմ:  Ծրագրում ներառվել են հայ-վրացական սահմանի 225 կմ երկայնքով տեղակայված շրջանները Հայաստանի Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերը, Վրաստանի ՔվեմոՔարթլին և Սամցխե-Ջավախեթին: Ծրագիրը պաշտոնապես մեկնարկել է 2014 թվականի նոյեմբերին:  Համագործակցության ծրագրի շրջանակներում Հայաստանում և Վրաստանում գործող 33 կազմակերպություններից բաղկացած 9 միջսահմանային կոնսորցիումների տրամադրվել են դրամաշնորհեր՝ լուծումներ առաջարկելու տարածքային զարգացման տարատեսակ հիմնախնդիրների:

 

Արմենուհի Մխոյան

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns