ԱՄՆ-ում որոշում է կայացվել ձերբակալել Էրդողանի անվտանգության աշխատակիցներին
INTERNATIONAL NEWSPast.am-ի հետ զրույցում թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանն ասաց, որ ԱՄՆ-ում որոշում է կայացվել ձերբակալել Էրդողանի անվտանգության աշխատակիցներին՝ կապված հայտնի միջադեպի հետ.
<Այդ մասին արդեն իսկ հայտարարություն է տարածվել: Որոշումը վերջերս է կայացվել, այդ մասին հայտարարվել է Վաշնգթոնի քաղաքապետի եւ ոստիկանապետի կողմից: Վերջինս նշել է, որ բացահայտվել է 16 անձանց՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն դեպք, որոնցից 2-ը՝ ԱՄՆ-ի, 2-ը Կանադայի քաղաքացիներ են: Նրանց մեջ եղել են նաեւ թուրքիայի քաղաքացիներ>:
Մուշեղ Խուդավերդյանը մեջբերելով հիշեցրեց նաեւ ԱՄՆ պետքարտուղարի խոսքերը, ով հայտարարել էր, որ իրենք չեն հանդուրժելու որեւէ բռնություն իրենց քաղաքացիների նկատմամբ.
< Այս հայտարարությունից հետո Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն, բացատրություններ տալու: Թուրքական կողմը զարգացումները որակել է կողմնակալ ու ոչ անկախ>:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



