Վիտամին B3-ի նշանակությունը օրգանիզմի համար
LIFEPast.am-ը գրոււմ է.
Ամերիկացի մի խումբ գիտնականներ հրապարակել են իրենց վերջին հետազոտությունների արդյունքները։ Նրանք պնդում են, որ վիտամին B3-ը, որը հատկապես շատ է պարունակում միսը, կարող է օգնել բարելավելու հիշողությունը: Վիտամին B3-ը մսից բացի պարունակվում է ձկան, կարտոֆիլի և հատիկաբույսերի մեջ։ Գիտնականները լաբորոտոր մկների վրա փորձեր են կատարել, որի ժամանակ կրծողներին խմեցրել են ջուր, որտեղ ավելացրել են վիտամին В3: Արդյունքը գիտնականներին զարմացրել է: Փորձից հետո մկների մոտ իջել է տաու-պրոտեինի մակարդակը, որն համարվում է Ալցգեյմեր հիվանդության հիմնական պատճառը։ Մկները հիանալի արդյունք ցուցաբերեցին նաև հիշողության թեսթերի արդյունքում։ Կարծիք կա, որ վիտամին В3-ի մեծ չափաբաժինը կարող է թունավորել օրգանիզմը, որի պատճառով էլ գիտնականները հայտարարել են , որ շարունակելու են ուսումնասիրել վիտամինի փոխազդեցությունը մարդու օրգանիզմի վրա:




