«Թվապատում 2017». Քննարկում ժամանակակից մեդիա հարթակների բրենդավորման արդյունավետ եղանակներին մասին
SOCIETYՄեդիա նախաձեռնություններ կենտրոնի «Թվապատում 2017» մեդիա կոնֆերանսն այս տարի նվիրված է թվային միջավայրում մեդիայի հաջողության գաղտնիքներին, մեդիա մենեջմենթին, մեդիայի փոփոխվող դիմագծին ու գործառույթներին, ժամանակակից մեդիա հարթակների ձևավորման ու բրենդավորման արդյունավետ եղանակներին:
Երկօրյա կոնֆերանսի ընթացքում «Թվապատում 2017»-ը կհյուրընկալի 6 միջազգային բանախոսների՝ մեդիա մենեջմենթի և բրենդինգի առաջատար մասնագետների, կներկայացվեն հայաստանյան 6 մեդիա նախագծեր: «Հայկական խճանկար» խորագրի ներքո հանդես կգա նաև «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը՝ «Լրատվության ապագան ու ռոբոտների դարը» ելույթով:
Կոնֆերանսի առաջին օրը լրագրողական լսարանի հետ զարգացման հեռանկարների մասին իրենց տեսլականները ներկայացրեցին Նատալյա Լոսնան, ով Մոսկվայի պետական համալսարանից է, և Գժեգոժ Պիխոտան` Հարվարդի բիզնես դպրոցից: Բանախոսների քննարկման առարկան լրատվական հոսքի մեջ կեղծ լուրերն էին, ինչպես նաև խոսվեց նոր մեդիայի միտումների, վտանգերի և հնարավորությունների մասին: Քննարկման հիմնական ուղղությունները սոցցանցերի դերին էր վերաբերվում:
«Մեր ասպարեզում հերթական միտումներից մեկն այն է, որ իսկապես որակով խմբագրությունը կարողանա օգտատիրոջը ներկայանալ ճիշտ և որակով, որպեսզի օգտատիրոջ ներգրավումը լինի երկարատև»,-շեշտեց Նատալյա Լոսնան:
«Թվապատում 2017» երկօրյա կոնֆերանսը կշարունակվի նաև հունիսի 17-ին:



