Երևանի մանկապարտեզներում հերթագրման գործընթացը հասանելի կլինի նաեւ ծնողներին
SOCIETYԵրեւան քաղաքի բոլոր մանկապարտեզներում հերթագրման գործընթացը հասանելի կլինի նաեւ ծնողներին: Ծնողները կարող են օնլայն եղանակով ծանոթանալ, թե հերթագրման ցուցակի որերորդ տեղում է իրենց երեխան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երեւանի ավագանու հունիսի 16-ին հրավիրված արտահերթ նիստին այս մասին ասաց Երեւանի քաղաքապետի նորընտիր տեղակալ Արամ Սուքիասյանը: «Գործընթացը նախապատրաստական փուլում է»,-ասաց նա: Սուքիասյանի խոսքով` առաջին մեկ-երկու տարում կլուծվի նաեւ մանկապարտեզներ երեխաների հաճախելիության խնդիրը: «Երեխաները հնարավորություն կունենան ըստ գրանցման վաղեմության հաճախել նախակրթարաններ»,-հավելեց Սուքիասյանը:
Քաղաքապետի տեղակալը վստահեցրեց, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր նախակրթական ուսումնական հաստատությունները ջեռուցվում են, իսկ գույքով համալրման գործընթացն ընթացքի մեջ է:



