Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Տուն-ինտերնատի օրակարգային գլխավոր հարցը խնամյալների կենսապայմանների բարելավումն է

SOCIETY

 Երևանի Թիվ 1 տուն-ինտերնատի օրակարգային հարցերից է խնամյալների կենսապայմանների բարելավումը: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Երևանի թիվ տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Զուրաբյանը:

«Ես այս պաշտոնը ստանձնել եմ մի քանի ամիս առաջ: Բազմաթիվ խնդիրներ են եղել, որոնք դեռ շարունակում են մնալ: Մենք չենք հերքում, չենք ասում, որ խնդիրներ չկան, սակայն պետք է ընդգծել` այնպիսի իրավիճակ է, որ մի քանի ամսում հնարավոր չէր ամբողջը կարգավորել: Բայց նաև պետք է ասեմ, որ այդ խնդիրները լուծելի են, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Ձեզ վստահեցնում եմ՝ թիվ 1 տուն-ինտերնատը արդարացնելու է իր անվանումը, այն լինելու է հանրապետության համար 1 ինտերնատը»,-ասաց Վահան Զուրաբյանը:

Տուն-ինտերնատի շենքը կառուցվել է 1953 թ., և կա հիմնանորոգման լուրջ խնդիր: Այժմ Քուվեյթի ֆինանսավորմամբ կառուցվել է նոր մասնաշենք, որի նմանը տարածաշրջանում գոյություն չունի: Մնացել է միայն մասնաշենքի գույքի ձեռքբերումը, որպեսզի խնամյալները տեղափոխվեն նոր շենք: Նոր մասնաշենքը կառուցված է 72 խնամյալի համար, գույքն արդեն մատակարարվում է, սեպտեմբեր ամսին տարեցները կտեղափոխվեն նոր շենք:

Վահան Զուրաբյանն առաջնային անելիքների տեսանկյունից կարևոր է համարում ակումբի վերանորոգումը, շենքի հարմարեցումը հաշմանդամություն ունեցող անձանց համար: Անդրադառնալով մամուլի այն հրապարակմանը, որ հոգեկան խնդիրներ ունեցող խնամյալները նույն հարկի տակ են ապրում մյուսների հետ, Վահան Զուրաբյանը նշեց, որ, իր կարծիքով, նման խնդիր, այո, կա: 

«Փաստաթղթային առումով մենք խնդիր չունենք, բայց կարծում եմ, որ իրականում նմանատիպ խնդիր ունենք: Ես չեմ բացառում, որ ժամանակի ընթացքում մարդը ձեռք բերի հոգեկան խնդիրներ:Կարգն այժմ այսպիսին է. ես Նուբարաշենի հոգեբուժարան 30 հոգու ցուցակ եմ ներկայացրել՝ խնդրելով, որ հոգեբույժների խումբը գա և զննի նրանց: Մինչև բժշկական եզրակացությունը չլինի, ես չեմ կարող ասել, թե նրանցից քանիսը հոգեկան խնդիր ունեն: Ես իրավունք չունեմ առանց եզրակացության ինչ-որ բան անել:Մայիսի 22-ին ենք դիմել, բայց դեռ պատասխան չենք ստացել»,- նշեց նա:

Նա համամիտ չէ այն դիտարկումներին, թե տուն-ինտերնատում սնունդը բավական վատ որակի է, իսկ խոհանոցում սանիտարահիգիենիկ պայմանները չեն ապահովվում:

«Ես վստահաբար կարող եմ ասել, որ իմ աշխատելու ամիսներին տարեցներին տրվող սննդի որակը բավական բարձրացվել է: Ինչ վերաբերում է խոհանոցային պայմաններին, ապա, այո խնդիրներ կան, սակայն այնպես չէ, ինչպես մամուլում ներկայացվում է: Իրականում այդտեղ նույնպես մենք բավական առաջընթաց ունենք: Ընդհանուր առմամբ, կուզենայի ասել, որ պետք չէ դատողություններ անել` հենվելով ուղղորդված տեսանյութերի վրա: Մի փոքր համբերեք, մենք ինքներս կհրավիրենք լրատվամիջոցներին և ցույց կտանք մեր արած աշխատանքը»,-ասաց Վահան Զուրաբյանը: Լրագրողների այն հարցին, թե ովքեր են ուղղորդողները, տուն-ինտերնատի տնօրենը նշեց, որ աշխատակիցների այն խումբը, որը չի ցանկանում աշխատել իր ներկայացրած պահանջներով:

«Իսկ ես պահանջում եմ, որ իմ աշխատողները իմանան օրենքի տառին համապատասխանող իրենց պարտականությունները: Ես պահանջում եմ առավոտյան ժամը 9:00-ին գալ աշխատանքի, այլ ոչ թե 11:00-ին,և գնալ 18:00-ից ոչ շուտ: Իմ ներկայացրած պայմաններով չեն ուզում աշխատել, հետևաբար դժգոհում են»,-ավելացրեց Վահան Զուրաբյանը:

Լրագրողները բարձրացրեցին նաև տուն-ինտերնատում մահացությունների հարցը: Վահան Զուրաբյանը նշեց, որ Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում 2017 թ. ընթացքում 25 խնամյալ են մահացել: Մինչ մարտի 14-ը մահացել են 13 մարդ, մարտի 14-ից հետո՝ 12 մարդ: Լրագրողների այն հարցին, թե դա, արդյոք, բա՞րձր ցուցանիշ է նախորդ տարիների համեմատ, Վահան Զուրաբյան նշեց, որ  նախորդ տարիների ցուցանիշները դեռ չի ուսումնասիրել:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League